Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

《Միջազգային պայմանագրեր》

Թեմա՝ 《Միջազգային պայմանագրեր》ռուսական շահերի տեսանկյունից

Ներածություն

Ընտրել եմ այս թեման և ներկայացնելու եմ յուրաքանչուր պայմանագրոմ ռուսական շահերը, ապա համեմատելու եմ , ներկայացնեմ օգուտը ռսների համար։ Նաև կփորձեմ համեմատություններ տանել այսօրվա իրավիճակի հետ կապված, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր է հասկանալ։ Այսօր էլ մենք այդ հարաբերությունների մեկ այլ փուլում ենք ։

Գյուլիստանի պայմանագիրը 1804-1813 ռուսական Կայսրության և Պարսկաստանի ռուս-պարսկական պատերազմից հետո: Պայմանագիրը ստորագրվել է արցախի Գյուլիստան/Խաչեն գյուղում:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը:Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով:

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ 

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828  թ․ ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ։ Փետրվարի 10-ին, Կնքվել է Թուրքմենչայ գյուղում  1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։

Բուխարեստի պայմանագիրը կնքվել է 1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի կայսրության միջև:

Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում:Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը : Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը

Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության միջև կնքվել է հաշտության պայմանագիր ռուս-թուրքական (1828-1829) պատերազմից հետո:

  1. Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  2. Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  3. Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային
  4. Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

Մկրտիչ Խրիմյան

Խրիմյան Հայրիկը հայ պատմության կարևորագույն դեմքերից է, ով այնքան գործեր կատարեց հայերի,Հայաստանի համար։ Նրանից, նրա անցած ուղղուց շատ բան կարելի է սովորել, դասեր քաղել։ Մարդ, ով լինելով հոգևորական դասի ներկայացուցիչ, բոլոր ոլորտների զարգացման գործում ներդրում ունեցավ։ Պարզապես դիտեք, ուսումնասիրեք․ իր խոսքերն ու գործունեությունը այսօր էլ չեն կորցրել իրենց կարևոր նշանակությունը։ Առաջարկում եմ սկսել այս նամակն ընթերցելուց։ Մտածեք յուրաքանչյուր տողի մասին։

Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում:Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չեք փնտրում օտար տերերի և ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների և ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել:Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը:

Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք` կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի:Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը` կարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ` ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի:Երբ 1876 թ. օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառաված և ամուլ մայրը երկնելով` հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրություն կծներ: Բայց մեր հույսերը չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը:Եվ վերջում կուզենամ պատգամել` ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի:

Հեռավար ուսուցում(24.10-27-10)

Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ է կնքվել Ադրիանապոլսի պայմանագիրը։

1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության միջև կնքվել է հաշտության պայմանագիր ռուս-թուրքական (1828-1829) պատերազմից հետո:


2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայերին:
Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում ռուսների կողմից գրավված հողերը անցնում էին Օսմանյան կայսրությանը: Ահա այս կետը վերաբերվում էր հայերին: Այս կետի շնորհիվ Հայաստանը ևս մեկ անգամ զրկվեց իրավունքից վերամիավորվելու որպես մեկ պետություն:

3․ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։

Ռուսական ուժերը ամրացան տարածաշրժանում, մասնավորապես՝ Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:

4․ Արդյո՞ք ձեռնտու էր այս պայմանագիրը Հայաստանին։


5․ Ի՞նչ ալյընտրանքային լուծում կառաջարկեիք հայ ժողովրդի, հայերի մասին։

Թուրքմենչայի պայմանագիր

Ուսումնասիրում ենք ու պատասխանում այս հարցերին․

1․ Ե՞րբ և ո՞ւմ միջև կնքվեց այս պայմանագիրը։

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828  թ․ ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ։ Փետրվարի 10-ին, Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: 

2․ Ինչպիսի՞ պայմաններ էին ստեղծվում Հայաստանի համար ըստ այս պայմանագրի։

Այս պայմանագիրը հսկայական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար, քանի որ յոթ դարերի ընթացքում կրոնական օտար միջավայրում գտնվելուց հետո, հայերը հնարավորություն ստացան նորից ապրել և արարել իրենց պատմական տարածքներում` մոտ լինելով քրիստոնյա քաղաքակիրթ աշխարհի շրջանակներին:

3․ Ովքե՞ր և ի՞նչ դերակատարում ունեցան պայմանագրի կնքման գործում։

Իվան Պասկևիչը և Աբաս Միրզան։

4․Ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեի։

Հայերի ճակատագրում մեծ դեր խաղաց Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ հոդվածը, որը նախատեսում էր Պարսկաստանի հպատակների անխոչընդոտ տեղափոխությունը Ռուսաստան (մեկ տարվա ընթացքում): Չնայած գաղտնի կազմակերպվող խոչընդոտների, պարսկական կառավարության ահաբեկչությունների և տեղափոխման այլ դժվարությունների՝ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ կանգնեցին իրենց պատմական հայրենիք վերադառնալու ճանապարհին:

5․ Ո՞ր կետերը կփոխեի և ինչպե՞ս։

Հայոց պատմություն․հեռավար ուսուցում

Գուլիստանի պայմանգիրը

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։

Ռուսական Կայսրության և Պարսկաստանի ռուս-պարսկական պատերազմից հետո: Պայմանագիրըստորագրվել է արցախի Գյուլիստան/Խաչեն գյուղում:

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Հողերի փոխանակման կետերը ուղղակիորեն վերաբերվում են Հայաստանին, քանի որ ըստ այդ կետերի Ռուսաստանին էին անցնում Լոռի-Փամբակը,  Ղազախ-Շամշադինը Շորագյալը, Զանգեզուրը և Արցախը:

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։

Ռուսաստանի գլխավոր նպատակն էր ընդլայնել իր տարածքները և հասնել Սև և Կասպից ծովերին, ինչու չէ նաև Անդրկովասը առնել իր իսշանության տակիսկ Պարսկաստանը ցանկանում էր վերջապես ազատվել երկարաժամկետ պատերազմից:

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Բուխարեստի պայմանագիրը

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։

Պայմանգիրը կնքվել է 1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի կայսրության միջև:

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Ախալքալաքի հանձնումը վերաբերում էր հայ ժողովրդին, քանի որ ինչպես նախկինում, այժմ նույնպես Ախալքալաքի բնակչություն հիմնականում կազմում են հայերը:

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։

Ունեին սեփական շահ՝ դ տերության սահմանների ընդարձակում: Ռուսաստանին անցան մի շարք տարածքներ, ինչպիսիք էին ՝Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները : Իսկ օսմաններին անցան վրացական Փոթի, Անապա և Ախալքալաքի շրջանները:

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Տարածքային փոխանակման կետերի հետ, քանի որ դրանք խստորեն ոտնահարում են հայ և վրաց իրավունքները:

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Արցախ 1988-1992թթ․

Արցախյան շարժում, ժողովրդի հանրաքվեն և դրա արդյունքը։

Ազգային-ազատագրական շարժում․ 1988 թ․

1987 թ. ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված և ԽՍՀՄ-ում քաղաքական համակարգի ազատականացմանը սկիզբ դրած «պերեստրոյկան»1 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընկալվեց որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն: Սկսվեց արցախցիների ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլը, որն ընթանում էր նոր՝ նախկին համակարգին ոչ բնորոշ գործընթացների ֆոնի վրա. սկիզբ առան ժողովրդական շարժումներ, իշխանությունը կուսակցական մարմիններից անցավ պատգամավորների խորհուրդներին, ուժեղացավ միութենական հանրապետությունների դերը:

1987 թ. ընթացքում ԼՂԻՄ գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կոլխոզներում ու սովխոզներում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80 հազար մարդ:

1988 թ. փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:

1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Բախումների արդյունքում վիրավորվեց մի քանի տասնյակ հայ, սպանվեց 2 ադրբեջանցի: Չնայած ադրբեջանցիների իսկ վկայությունների համաձայն՝ սպանված ադրբեջանցիներից առնվազն մեկի վրա կրակել է ադրբեջանցի միլիցիոներ2, այնուամենայնիվ, պաշտոնական հետաքննության արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է եղել կրակողը:

Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ:

1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ»:

1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին:

Ստեղծված իրավիճակում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989 թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև: Ըստ հրամանագրի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորություններն այնուհետև դադարեցվում էին մինչև Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը: Նրա լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում էին նոր կազմավորված ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին (ՀԿԿ), որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: ՀԿԿ-ի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին3 առաջարկում էր մեղմել լարվածությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման և հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով4:

ԼՂԻՄ-ում իշխանության օրինականորեն ընտրված մարմիններին փոխարինած և վարչական անսահմանափակ լիազորություններ ստացած ՀԿԿ-ն միևնույն ժամանակ զրկված էր մարզի տնտեսական կյանքը ղեկավարելու որրևիցե հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղին հատկացված միջոցները տնօրինվում էին ադրբեջանական ղեկավարության կողմից, որն էլ լայնամասշտաբ շինարարություն ծավալեց ադրբեջանական բնակավայրերում՝ բնակության ու աշխատանքի վայրեր ստեղծելով ադրբեջանցի վերաբնակիչների համար: Ապարդյուն էին նաև Հատուկ կառավարման կոմիտեի ջանքերը՝ վերացնելու կամ թեկուզ մեղմելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Մարզային կառույցները ցրելու մասին որոշումը բացասաբար ընդունվեց ԼՂԻՄ-ում, քանի որ այդ քայլը խափանում էր լիիրավ երկխոսության հնարավորությունները: Որպես ելք ստեղծվեց Ազգային խորհուրդ՝ 1918-1920 թթ. Ղարաբաղում գոյություն ունեցած Ազգային խորհրդի օրինակով:

1989 թ. օգոստոսի 16-ին ժողովրդական ներկայացուցիչների համագումարը ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: Կուսակցական կոմիտեների բոլոր պլենումները և Պատգամավորների խորհուրդների նստաշրջանները որոշում ընդունեցին ճանաչել ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որպես Արցախի տարածքում իշխանության բարձրագույն մարմին և նրան պատվիրակել պաշտոնական կառույցների ղեկավարման իրավունքը:

Սակայն խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ձեռքբերման գործընթացի մեկնարկից հետո ղարաբաղյան հարցին լուծում գտնելու ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների համեստ փորձերը՝ ելնելով կողմերի շահերի հավասարակշռությունից, փոխարինվեցին Արցախի ժողովրդի կամարտահայտությունը ճնշելու միանշանակ դիրքորոշմամբ:

Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն5։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի այդ որոշումը ծայրաստիճան բացասական արձագանք գտավ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Ի պատասխան՝ ԼՂԻՄ-ում անցան բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ընդունվում էին քաղաքացիական անհնազանդության, նշված որոշումը բոյկոտելու, միութենական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու կոչ անող բանաձևեր, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմումներ՝ Հայաստանի ու ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով: Այս տրամադրություններն արտացոլվեցին 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստին ընդունված «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման մեջ:

1990 թ. հունվարի 15-ին, մինչ Բաքվում տեղի էր ունենում քաղաքի հայ բնակչության սպանդ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը ԼՂԻՄ-ում հայտարարեց արտակարգ դրություն:

Արտակարգ դրության մտցնելը իրականում նպաստում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բնակչության դեմ ռեպրեսիվ միջոցների ձեռնարկմանը և ուղղված էր հայկական կողմի ինչպես իշխանական կառույցների, այնպես էլ ֆիզիկական անձանց դեմ: Հանրապետական կազմկոմիտեի գործունեությունը միտված էր բռնության և ահաբեկչության շարունակական ուժգնացմանը: 1990 թ. մարտից մինչև դեկտեմբեր տեղի է ունենում ռեժիմի խստացում և պատժիչ գործողությունների ընդլայնում, որոնք հատկապես դաժան բնույթ են ստանում՝ ուղեկցվելով քաղաքացիական անձանց սպանություններով:

1990 թ. դեկտեմբերից 1991 թ. ապրիլը ամենուր իրականացվում էր ահաբեկություն, և կեցության անտանելի պայմանների (մշտական բռնություններ, ձերբակալություններ, ցանքսերի ոչնչացում, կենսաապահովման օբյեկտների ոչնչացում) ստեղծման միջոցով հայ բնակչության դուրս մղում: 1991 թ. ապրիլից օգոստոս սկսվում են ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և նրա արտաքսումը6։

Օգոստոսյան պուտչի7 ձախողումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր իրավիճակ է ձևավորվում: Հանրապետական կազմկոմիտեն Վ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ շտապ լքում է Ստեփանակերտը8: Քաղաքի զինվորական պարետությունը գերադասեց չեզոքություն պահպանել: Վերականգնվեց ԼՂԻՄ Պատգամավորների խորհրդի գործունեությունը: Դրանով իսկ Ադրբեջանը ԼՂԻՄ-ում զրկվեց ինչպես կառավարման մարմիններից, այնպես էլ պատժիչ գործողությունների մեխանիզմներից: Իսկ առանց Խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի աջակցության Ադրբեջանը ստիպված էր սառեցնել ՕՄՕՆ-ի և Ադրբեջանի Ազգային ճակատի ռազմական ջոկատների գործողությունները, որոնք ամրացան բացառապես ադրբեջանաբնակ բնակավայրերում9:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը:

1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն»10:

Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923 թ. ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»:

Սակայն նոյեմբերի 28-ին նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, և որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում էր, ապա ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով11:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82.2 %), 108 615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը12:

1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն13 ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը:

1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին՝ Արթուր Մկրտչյանին։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Օլեգ Եսայանը։

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների Հայոց պատմության հանձնարարություններ։ Մայիսի 11-15։

<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

  1. XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։
    Պահպանողական ու ազատական։
  2. Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների  հայացքները և ձգտումները։
    Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է: Ազգային արժեքների պահպանմանն ուղված նրանց գործունեությունը հիմք էր տալիս այդ հոսանքի ներկայացուցիչներին անվանելու ազգային պահպանողականներ: Պահպանողականները հանդես էին գալիս ամբողջ ազգի անունից: Այս հոսանքը ներկայացնող գործիչների մեջ կաին բազմաթիվ գիտնականեր, հրապարակախոսներ, գրողներ, բարձրաստիժան հոգևորականներ, թերթերի խմբագրիներ ու թարգմանիչներ:
  3. Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։
    Ս. Պալասանյան, Ա. Երիցյան, գրող Ծերենցը և ուրիշներ:
  4. Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։
    Արևմտահայ գործիչները իրենց քննադատության սլաքն ուղղում էին թուրքական կառավարության դեմ: Հակառակ աշխարհաբարի, որն ուներ երկու ճյուղ՝ արևմտահյերեն և արևելահայերեն, պահպանողականները գրաբարի մեջ էին տեսնում ազգի հոգևոր-լեզվական  միասնության պահպանումը:
  5. Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։
  6. Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։
    Ազտամիտ գործիչների անխնա քննադատության հիմանակն թիրախը եկեղեցին էր: Ազատամիտները պահպանողականներին հարկադրեցին նաև լեզվի հարցում՝ պնդելով , որ պետք է հրաժարվել գրաբարից և անցնել ամբողջ ժողովրդին հասանելի աշխարհաբարին:
  7. Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։
  8. Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։
    Նրանց համար առանձնահատուկ տեղ ուներ ազգի ինքնորոշման, այսինքն իր սեփական կամքով ապագան կերտելու հարցը:
  9. Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։
    Նա գտնում էր որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադ րելու քաղաքական ինքնորոշման պահանջներ: Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը:
  10. Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։
    Նրանք թուրքական իշխանություններից և պոլսահայ վերնախավից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համընհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում:
  11. Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։
    Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական կամակատար հայ մեծհարուստ ամիրայական դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն:
  12. Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։
    Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակ» թերթը դարձավ ոչ միայն հայկական լիբերալիզմի, այև առհասարակ հայ ազգային-հասարակական մտքի յուրահատուկ դարբնոց: Բեռլինի վեհածողովում Հայկական հարցի տապալումից հետո շատ «մշակականներ» իրենց զգուշավոր հայացքները փոխարինեցին ազատագրական պայքարի ազգայնական համարձակ գաղափարներով:

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների Հայոց պատմություն առարկայի, ապրիլի 20-23-ի հանձնարարություններ

<<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

  1. Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։
      Կարին, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա:
  2. Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։
    Էրզրումը կարևոր վարչամիավոր էր, որի կառավարիչը Վալին էր, նա էլ կրում էր սերասկյարի և Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Էրզրումում բնակվում էր ավելի քան 400 000 հայ։
  3. Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։
    Կեսհայ, կեսմահմեդական, այսպես կոչում էին մահմեդականացված հայերին, ովքեր բնակվում էին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում։
  4. Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։
    Ազգային ամենավայրագ ճնշումների, ազգային արժանապատվության հալածանքների, բնաջնջման վտանգի պայմաններում էին ապրում , իսկ թուրքական կառավարությունը հրապարակել էր դաժան մի օրենք, ըստ որի, մահապատժի կենթարկվեին մահմեդականացված բոլոր այն քրիստոնյաները, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։
  5. Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
    Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Այստեղի իշխանական տների՝ Յաղուբյանների, Սուրենյանցների, Նորաշխարհյանների և Շովրոյանների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ հաջողվում էր։
  6.  Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։
    Թուրքիան, Նապոլեոնի ճնշումով, սկսեց այս պատերազմ Ռուսաստանի դեմ։
  7. Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
    Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807թ. հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Ռուսական յոթ հազարանոց զորքը հաղթում է  օսմանյան քսան հազարանոց զորախմբին։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան հազար սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։
  8. Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
    Հայերի ու վրացիների աջակցությամբ, ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը:
  9. Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1826 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։
    Ռուսաստանին է անցնում Բեսարաբիան և Աբխազիան։
  10. Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։
     Պատճառը ռուսների ցանկությունն էր՝ տիրանալու Բոսֆորին ու Դարդանելիին, նաև՝ ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։
  11. Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։
     Ռուսները գրավում են Կարսը։
  12. Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:
     Վանի փաշան ներխուժեց Ալաշկերտի դաշտ՝ ճանապարհին թալանելով ու առևանգելով հայ գյուղացիներին։ Ու թուրքերին հաջողվեց մտնել Բայազետ։ Սակայն բերդի ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Այս մարտերին գործուն մասնակցություն ունեցան բայազետցի հայ կամավորականները։ Անցնելով հակահարձակման՝ ռուսական կայազորը փախուստի է մատնում Վանի փաշայի զորքերին։ Հունիսի 24-ին Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան։ Իսկ հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։
  13. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։
    Ռուսական իշխանության տակ են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը։

Մենուա

ՄենուաՄինուա (մ․թ․ա․ 810 — մ.թ.ա. 786), Վանի թագավորության թագավոր մոտ մ.թ.ա. 810 թվականից։ Իշփուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։

Գործունեությունը

Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Վանի թագավորության սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին)։ Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը)։ Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Վանի թագավորություն դիրքերը հյուսիսում։ Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում (Ծոփք), Ալզիում (Աղձնիք), անդրեփրատյան Մելիտեայում (Մալաթիա)։ Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց։ Ոչ միայն Վանի թագավորությունում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 80 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպային (Վան)։ Մենուան ջրանցքներ է անցկացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում։

Հայկական լեռնաշխարհի լճերը

Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է։ Այն ունի խոշոր լճեր և բազմաթիվ լճակներ։ Կա բավական զարգացած գետային ցանց և սառնորակ, հորդաբուխ աղբյուրներ, հանքային ջրեր։ Հայկական լեռնաշխարհի լճերն են՝

  • Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։
  • Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ ԱղթամարԼիմԿտուցԱռտեր:
  • Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։

Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ ՓարվանաՉըլդր (Ծովակ Հյուսիսո)ԾովքԱրճակԳայլատու և այլն։

Սևանա լիճ

Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Աշխարհի բարձրադիր լճերի շարքում երկրորդն է ծավալի մեծությամբ՝ Տիտիկակա լճից հետո (Անդեր)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 խոր. կմ։

Սևանի թերակղզի
Սևանավանք

Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու:

Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով՝ գեղարքունիամառային բախտակձմեռային բախտակբոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են։ Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը:

Ջրի մակարդակի իջնելը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր։ Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման։ 1980-ական թվականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը՝ Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար։ Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից։ Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին։

Լիճը վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը՝ պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադաձավ կենդանական և բուսական աշխարհի վրա։

Վանա լիճ

Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ)։ Այժմ Կապուտանի ջրերը զգալիորեն քչացել են, փոքրացել է հայելին։ Վանա լիճը Մերձավոր Արևելքի՝ տարածքով ամենախոշոր լիճն է։

Վանա լիճ

Վանա լճի ափին է կառուցվել Տուշպա ամրոցը (Վան)՝ Հայկական լեռնաշխարհի առաջին պետության՝ Վանի թագավորության մայրաքաղաքը։ Ապա այն դարձել է համահայկական առաջին պետության՝ Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ վերածվելով առաջավորասիական քաղաքականռազմականտնտեսական ու մշակութային կենտրոնի։ Նախքան այդ, Վանա լճի արևմտյան ափին՝ Արածանիի հովտում, ձևավորվել էր լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումներից բրոնզեդարյան Նաիրի ցեղային միությունը։

Վանա լճից արևելք է գտնվում Արճակ, արևմուտք՝ Նազիկ լճերը։

Լճի բարձրությունը ծովի մակերևույթից 1720 մետր է։ Լիճը փակ է, ջրերը՝ աղի ու բորակով հարուստ։ Հայտնի է իր տառեխ ձկնատեսակով։ Լճի մեջ թափվող գետերից են ԽոշաբըՍևջուրը և Բերկրին: Վերջինիս վրա է գտնվում Բերկրիի ջրվեժը: Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վաղ շրջանում լիճն ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ ԼիմԱռտերԿտուցԱղթամար:

Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Հայտնի է նաև Ուրմիո լիճ անունով։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Կապուտանի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին: Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ:

Ծոր Ծոր

Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Կապուտան են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են՝ բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։

Աղիությունը շատ բարձր է՝ 150-250 պրոմիլ է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։