Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Կենսոլորտ՝ գործնական աշխատանք ֆիլմերի դիտման միջոցով

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ:Կենսոլորտն ընդունում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: 
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Բույերն ու կենդանիները, սնկերը, մանրէները։
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    Կենդանիների, բույսերի, սնկերի, մանրէների։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Օրինակ՝ թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է:
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը։Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:
    Օդի աղտոտվածությունը, գետերի աղտոտվածությունը։

Հարցաշար <<Կյանքի առաջացման վարկածները>> ֆիլմի վերաբերյալ    

  1. Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:
    Մոտ 5 մլրդ տարի առաջ։
  2. Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը։
    Դա շիկացած օբյեկտ է,  բոցավառվող և ժայթքող գոլորշիներով։
  3. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:
    Կայծակներ, փոթորիկներ, անձրևներ։
  4. Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք։
    Դրանք անաէրոբ արարածներ են որոնք չունեն միջուկ, որոնք ներկայիս բակտերիաների նախատիպերն են:
  5. Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում։
    Ոչ դա դեռևս ոչ-ոքի չի հաջողվել։
  6. Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:
    Ինքնածնելիության և ստացիոնար հիպոթեզի էությունն է։ Այն պնդում է որ կյանքը սկիզբ է առել տիեզերքից։
  7. Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:
    Ոչ ապացուցված չէ։

Wine Works գինու գործարան

Wine Works գինու գործարանը շատ մեծ տպավորություններ թողեց ինձ վրա։ Այնտեղ գործարանի սեփականատեր Վահե Քյոշքերյանը ծանոթացրեց մեզ գործարանի ստեղծման պատմությանը, գինու ստեղծման տարբեր տեխնոլոգիաների հետ, գինու տեսակների և նրանց համադրությունները տարբեր ուտեստների և մթերքների հետ։ Թեկուզ գինու գործարանը ուներ փոքր չափսեր, սակայն մեծ քանակի արտադրություն ուներ։ Այնտեղ նրանք մեզ հյուրասիրեցին «Ոսկեհատ» տեսակի սպիտակ գինիով, որն ուներ յուրահտուկ համ։ Այնտեղից վերադարձանք բարձր տրամադրությամբ և մեծ տպավորություններով։

Բնածին աղետներ


Ձնահոսք

Ձնահոսքը ձյան զանգված է, որը սահում կամ ցած է թափվում  լեռների լանջերից։ Ձյան ծավալը կարող է հասնել մի քանի միլիոն խորանարդ մետրի։ Ձնահոսքերը դասակարգվում են․

  • Ըստ ծավալի
  • Ըստ ձնահավաքման տեղանքի և ձնահոսքի ճանապարհի (թռչող ձնահոսք)
  • Ըստ ձյան տեսակի (չոր, խոնավ և թաց )
Картинки по запросу ՁՆԱՀՈՍՔ

Ձյան 0,02-0,3 գ/սմ3 խտության դեպքում չոր ձնահոսքի շարժման արագությունը սովորաբար 20-70 մ/վ-ի (մինչև125 մ/վ) է հասնում։ Թաց ձնահոսքերը շարժվում են 10-20 մ/վ (մինչև 40 մ/վ) արագությամբ և ունեն 0,3-0,4 գ/սմ3 խտություն։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ալպերում տեղակայված ավստրոիտալական ճակատը ձնահոսքի պատճառով 40 000-80 000 զոհ տվեց։ Ձնահոսքի առաջացման պատճառներից էր հրետանային կրակը։ Ժամանակակից հայտնի ձնահոսքերից են․

  • 2002 թվականին Կոլկա սահադաշտի՝ Կարմադոնյան կիրճի ձնահոսքը
  • 1999 թվականի Գալթուրի ձնահոսքը

Աշխատանք տեքստի հետ

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ): +Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից:+ Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: ՆԴրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),

·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը:Ն Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Ն Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: + Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին: Ն Այս խնդրի լուծումը կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Ն Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր: + ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր: Ն  Այս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնումԵրբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն: Ն Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Ն Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս: Ն

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: Ն Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ: Ն Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում: Ն Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Ն Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Ն Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին։ Ն