Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հեռավար-առցանց ուսուցում ապրիլի 13-23

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Աշխարհի բնակչության ռասսայական ...

Դասի հղումը։

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա: 

Կրոնը շարունակում է կարևոր դեր խաղալ մարդկանց անձնական, հոգևոր և
ընտանեկան կյանքում: Զգալի է կրոնի ազդեցությունը էթնոսների ձևավորման, նրանց
մշակույթի ու պետականության զարգացման գործում և միջազգային
հարաբերություններում:
Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա:
Այսպես՝ մահմեդականությունը և հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը և
բազմազավակությունը, կաթոլիկությունը և մահմեդականությունն արգելում են
հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է
բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Կրոնական և էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը
պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում
էթնիկական և կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության
զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն
սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց
դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:

Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին
համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության
ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:

Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են
համաշխարհայինի և ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը,
մահմեդականությունը (իսլամը) և բուդդայականությունը: Քրիստոնեությունն
ամենատարածված կրոնն է: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն
ընդունել են հայե
րը 301 թ.:

 3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները: 

Քրիստոնեությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝
կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն:
Քրիստոնեության առավել տարածված և արագ աճող ուղղությունը կաթոլիկությունն է,
որի դավանորդների թիվն անցնում է 1 մլրդ մարդուց: Կաթոլիկությունն իշխող կրոն է մեծ
թվով եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում,
Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում և այլն: Սակայն ներկայումս կաթոլիկների
թվով առաջատարը Լատինական Ամերիկան է:Կաթոլիկների թվով աշխարհի ամենամեծ
երկիրը Բրազիլիան է: Մեծ թվով կաթոլիկներ են ապրում ԱՄՆ–ում և Կանադայում,
Կենտրոնական Աֆրիկայի երկրներում (Կոնգո, Մոզամբիկ և այլն), ասիական
երկիրներից՝ Ֆիլիպիններում:
Կաթոլիկությունը դարձել է արևմտյան քաղաքակրթության հոգևոր հիմքը: Կաթոլիկ
եկեղեցին գլխավորում է Հռոմի պապը, որի նստավայրը Վատիկանն է:

Քրիստոնեության ուղղություններից հետևորդների թվով և տարածական
ընդգրկվածությամբ երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ):
Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ
Բրիտանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում: Բողոքականների թվով
աշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաև Բրիտանական
կղզիներից վերաբնակեցված այլ երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Նոր
Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արևելյան և
Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս,
Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս և այլն):
Ուղղափառությունը դարձել է արևելյան սլավոնական քաղաքակրթության հոգևոր հիմքը:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ի տարբերություն համաշխարհային կրոնների՝ մյուս կրոններն ունեն սահմանափակ
տարածում և հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ:
Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝
հինդուիզմը, Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը,
Ճապոնիայում՝ սինտոյականությունը:
Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն
այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետևորդ Իսրայելում,
ԱՄՆ–ում և հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում,
Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական
հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝
ֆետիշիզմը տարածված է արևադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի
հնդկացի ների և Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ
ժողովուրդների մոտ:
Աշխարհի բնակչության ընդհանուր թվում զգալի բաժին ունեն (մոտ 20%)
աստվածամերժները (աթեիստները), որոնք հավատացյալ չեն և որևէ կրոնի չեն հետևում:

Հեռավար-առցանց ուսուցում․ ապրիլի 6-10

Աշխարհի բնակչություն

2100 թվականին աշխարհի բնակչությունը ...

Դասի հղումը։

1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի, յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել առանձին երկրների օրինակով։

Մարդկության պատմության մեջ բնակչության թիվը ամենաարագ տեմպերով աճել է 1950-1970 թվականներին։ Այդ ժամանակաշրջանում բնակչության թիվը աճում էր տարեկան 1.7-1.8%-ով։ Բնակչության թվի այսպիսի աննախադեպ աճը ստացավ ժողովրդական պայթուն անվանումը։ Այն հատուկ էր Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի նորանկախ երկրներին, որտեղ բժշկաության ոլորտում ունեցած հաջողությունները նպաստեցին մահացությունների նվազմանը, իսկ ծնելիությունը շարունակում էր մնալ բարձր։

2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես կենսաբանական, այնպես էլ տնտեսական, սոցիալ-մշակութային, ժողովրդագրական և հոգեբանական գործոնները։

3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի:

Վերարտադրության առաջին տիպի երկրներ

Կանադա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Լյուքեմբուրգ, Նորվեգիա, Գերմանիա, Բելառուս, Ավստրալիա։

Վերարտադրության երկրորդ տիպի երկրներ

Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Մեքսիկա, Արգենտինա, Չինաստան, Ղազախստան, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բոլիվիա։

World_map_blank.png

Հեռավար առցանց ուսուցում

1․  Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը։

2․ Երկրները դասակարգել ըստ կորոնավիրուսի տարածման աստիճանի, հաշվի առնելով դրանով վարակված մարդկանց քանակը։ Որոշել Հայաստանի տեղը այդ սանդղակում։ Նշել ուրվագծային քարտեզի վրա։

Ընդհանուր վարաքվածների թիվը-198181
Ընդհանուր մահացածների թիվը-7965
Ընդհանուր բուժվածների թիվը-81734

1.Չինաստան-80881
2.Իտալիա-350032
3.Իրան-17947
4.Իսպանիա-13710
5.Գերմանիա-11462
6.Ֆրանսիա-8827
7.Հարավային Կորեա-8404
8.ԱՄՆ-8208
9.Շվեցարիա-3131
10.Ուկրաինա-2357
11.Նիդերլանդներ-1997
12.Ավստրիա-1646
13.Նորվեգիա-1529
14.Բելգիա-1428
15.Շվեցիա-1271
16.Դանիա-1040
17.Ճապոնիա-923
18.Կանադա-755
19.Ադամանդե արքայադուստր-696
20.որտուգալիա-565
21.Չեխիա-524
22.Ավստրալիա-503
23.Քաթար-445
24.Հունաստան-422
25.Իսրայել-376
26.Ֆինլադիա-366
27.Պակիստան-310
28.Սլովենիա-297
29.Սինգապուր-289
30.Ռումինիա-266
31.Չիլի-246
32.Էստոնիա-245
33.Ֆիլիպիններ-232
34.Եգիպտոս-226
35.Ինդոնեզիա-210
36.Սաուդյան Արաբիա-209
37.Թաիլանդ-207
38.Լյուքսեմբուրգ-199
39.Հոնկոնգ-176
40.Իրաք-175
41.Թուրքիա-149
42.Քուվեյթ-137
43.ԱՄԷ-128
44.Սլովակիա-122
45.Մեքսիկա-111
46.Հայաստան-104
47.Բուլղարիա-100
48.Արգենտինա-93
49.Շրի Լանկա60
50.Ադրբեջան-43
51.Վրաստան-35

Հայաստանը գտնվում է 46-րդ տեղում

3․ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ապրանքաշրջանառության դադարի հետևանքով։ Որոշեք ո՞ր ապրանքատեսակն է ավելի պահանջված, և ինչի՞ կհանգեցնի դրա վերջնական սպառումը։ Պատրաստել տեսադաս։

Մարդկանց մոտ եղած պաշարները աստիճանաբար կսպառվեն։Կարող է առաջանալ տնտեսական ճգնաժամ,որոշ երկրներ նույնիսկ կմնան առանց առաջին անհրաժեշտ պարագաների:Բոլոր ոլորտներում կսկսվի անկում։

4․ Ի՞նչ բացասական ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակը զբոսաշրջության զարգացման գործում։ Նյութը ներկայացնել slayd show-ի միջոցով։

5․ Առանձնացնել և ուրվագծային քարտեզի վրա նշել զբոսաշրջիկներով առաջատար պետությունները, և որոշել դրանցում կորոնավիրուսի արտահայտվածության աստիճանը։

6․ Արդյոք տարբերություններ կան զարգացող, և զարգացած երկրրներում, միևնույն համաճարակի դեմ կանխարգելիչ միջոցների ձեռնարկման հարցում։

Այո տարբերություն կա քանի որ արդեն զարգացաց երկրներում ավելի հեշտ կլինի դիմակայել համաճարակին և տարածման դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելը։

7․ Լինելով անցումային զարգացման մակարդակ ունեցող երկրի  քաղաքացի, ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք ինքներտ։