Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սննդային հավելումներ

Որքանո՞վ է մեր առողջությունը կախված սննդից։ Այն միտքը, որ յուրաքանչյուր մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ նա ուտում է, շատ հաճախ օգտագործում են եւ փիլիսոփաները, եւ բժիշկները, սակայն մարդը մշտապես ձգտում է ուտել ոչ միայն օգտակար, այլեւ հաճույք պատճառող սնունդ։

Հետաքրքիր է, որ շատ կրոններ քննադատում են շատակերությունը,  եւ այն մեղք համարում, սակայն մարդիկ չեն դադարում գայթակղվել համեղ ուտեստներով։ Դժբախտաբար տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացումը միայն դրականորեն չի ազդել սննդի արդյունաբերության վրա։ Այն նաեւ որոշ նորամուծություններ է մտցրել այս ոլորտում, որոնք բացասական հետեւանքներ են թողնում մեր առողջության վրա։

Այժմ զարմանալի չէ, որ մթերքը շատ ավելի երկար են պահում, բնականաբար ժամանակակից մեթոդներով եւ պահպանման այլ պայմաններում, որոնք նախկինում գիտաֆանտաստիկ ժանրից էին թվում։ Սակայն աս ամենից տուժում է մեր առողջությունը։

Գաղտնիք չէ, որ խանութներում առկա գրեթե ողջ մթերքը պարունակում է քիմիական հավելումներ (անուշաբույրեր, գունանյութեր, կոնսերվանտներ եւ այլն), եւ այս մասին գիտեն գրեթե բոլոր սպառողները։ Հաճախորդները նաեւ քաջատեղյակ են, որ այդ հավելումներն օգտակար չեն, իսկ որոշ դեպքերում անգամ վնասակար են մեր առողջության համար։ Իհարկե, ցանկալի է հրաժարվել խանութից գնված ապրանքներից, բայց ցավոք, դա անհնար է մեր օրերում։ Հետեւաբար, պետք է իմանալ, թե որ հավելումներն են թույլատրելի մեր օրգանիզմի համար, իսկ որոնք՝ վնասակար եւ վտանգավոր։

Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ բոլոր հավելումների անվանումները հիմնականում «Е» տառով եւ ինչ-որ թվով են մակնշված լինում։ Ի դեպ, պետք է նշել, որ տարբեր երկրներում կարող է արգելված լինել այս կամ այն հավելումներով վաճառվող մթերքը։

Այսպիսով, սննդային հավելումները պետք է բաժանել հետեւալ խմբերի. Е100-ից մինչեւ Е182 գունանյութերն են (բարելավում են մթերքի գույնը), Е200 — Е299՝ կոնսերվատները, Е300 – Е399՝ հակաթթվեցուցիչ, Е400 – Е499՝ կայունացուցիչները, Е500 – Е599՝ էմուլգատորները,  Е600 – Е699՝ մթերքի համն ու հոտի ուժեղացուցիչները, E900 – E999՝ ազդում է փրփուրի առաջացման վրա։

Մեր օրգանիզմի համար ամենավտանգավորը հակաթթվեցուցիչներն ու կոնսերվանտներ են, հետեւաբար գնումներ կատարելիս խուսափեք Е200 — Е299 եւ Е300 – Е399 մակնշումներից։

***

Վերջին ժամանակներում սննդային հավելումները լայն տարածում են ստացել սննդի արդյունաբերությունում և հանդիպում են բազմաթիվ մթերքներում: Որոշ սննդային հավելումներ ունեն գործածության լայն տարածում և բավականին հեշտացնում են սնունդ արտադրողների «հոգսերը», իսկ սպառողները, սննդամթերքի մակնշման մեջ «E» ինդեքսը տեսնելով, մտահոգվում են` արդյոք այն վտանգավոր չէ առողջության համար: Ուստի սպառողների տեղեկատվության համար մի փոքր ներկայացնենք, թե`

Որոնք են համարվում սննդային հավելումներ

Սննդային հավելում է համարվում ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում տեխնոլոգիական նպատակով՝ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման կամ պահպանման գործընթացում տեխնոլոգիաների կատարելագործման, ինչպես նաև սննդամթերքի սպառողական հատկությունների բարելավման, պահպանման (պիտանիության) ժամկետների երկարացման անհրաժեշտության դեպքում, եթե այդ ամենը հնարավոր չէ իրականացնել այլ եղանակներով կամ տնտեսապես արդարացված չէ:

Եվրամիության կողմից մշակվել է սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ, որի նպատակն է տարբեր երկրների արտադրողների կողմից օգտագործվող սննդային հավելումների նույնականացումը: Հավելումների պայմանական նշանն է համարվում «E» դասիչը: Սննդային հավելումների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է «E» դասիչին հաջորդող տարբերակման եռանիշ կամ քառանիշ թվային համակարգ:

Ավելին

Վիտամին E

A և C խմբի վիտամինների հետ միասին, E վիտամինը լավ հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է օրգանիզմը թթվայնացման գործընթացի արդյունքում բջիջների վնասումից, ինչպես նաև ազատ ռադիկալ բջիջների վրա վատ ազդեցությունից:E վիտամինը ակտիվ հակամակարդիչների հետ միասին խաթարում է տրոմբերի կազմավորմանը՝ թույլ տալով բջջային մեմբրանաներին ավելի շատ օգտակար նյութեր կլանել: E վիտամինը նաև մասնակցում է էրիտրոցիտների պաշտպանության, գեների արտահայտման և ամբողջ մարմնով նյարդային ազդակների փոխանցման գործընթացներին: Մարդու տեսողական համակարգի բնականոն գործունեությունը նույնպես մեծապես կախված է օրգանիզմում անհրաժեշտ քանակությամբ E վիտամինի պարունակությունից: E վիտամինի պակասը օրգանիզմում բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է, այնուամենայնիվ, այն հանդիպում է ֆիբրոզ-կիստոզային և գլյուտենային հիվանդություններով տառապող մարդկանց մոտ: E վիտամինի պակասի ամենահայտնի ախտանիշներն են հոգնածությունը, էներգիայի պակասը, նյարդային համակարգի խանգարումները, մկանային դիստրոֆիան և ինֆեկցիաների նկատմամբ իմունիտետի անկումը: Բնության մեջ E վիտամին արտադրում են միայն բույսերը: Այդ վիտամինի ամենահայտնի բնական աղբյուրներ են յուղերը, մասնավորապես՝ ցորենի հասկի յուղը: E վիտամին պարունակում են նաև ընկույզը, ձավարեղենը և կանաչատերև բանջարեղենը՝ կաղամբը, սպանախը, հազարը:

Վարակիչ հիվանդություններ

Աղիքայինինֆեկցիներ

-կեղտոտ ձեռքերիհիվանդություն

-դեղնախտներ

-ճճվակրություն

Վարակիչ հիվանդությունը տարբեր ախտածին մանրէների՝ մարմին ներթափանցման և նրանց կենսագործունեության հետևանքով զարգացող հիվանդությունն է։ Ի տարբերություն մյուս բոլոր հիվանդությունների՝ սրանք կարող են փոխանցվել հիվանդ (վարակակիր) մարդուց կամ կենդանուց առողջ մարդուն։ Վարակի հարուցիչներ կարող են լինել վիրուսները, բակտերիաները, սնկիկները և այլ մանրէներ: Յուրաքանչյուր վարակիչ հիվանդություն ունի իր յուրահատուկ հարուցիչը։ Վարակումը հարուցչի ներթափանցումն է մարդու մարմին։ Ըստ հարուցչի՝ մարմին ներթափանցման ուղու վարակիչ հիվանդությունները բաժանվում են հետևյալ 5 հիմնական խմբերի (նկ. 21.1).

  • օդակաթիլային ճանապարհով փոխանցվող,
  • մարսողական ճանապարհով փոխանցվող (աղիքային վարակներ),
  • անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով) ճանապարհով փոխանցվող,
  • արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ) փոխանցվող,
  • ներարգանդային (մորից՝ պտղին) ճանապարհով փոխանցվող։

Որպեսզի տեղի ունենա վարակում, անհրաժեշտ է միաժամանակ մի քանի պայմանների առկայություն (նկ. 21.2).

  • հարուցիչի ելք՝ արյան, մեզի, թքի, փսխուքի. քրտինքի հետ,
  • հարուցիչ,
  • հարուցչի բավարար քանակ,
  • «մուտքի դուռ» հարուցչի համար՝ վնասված մաշկ, լորձաթաղանթներ և հարուցչի հետ շփում։

Միշտ չէ, որ առաջին օգնություն ցուցաբերելիս առկա են լինում բոլոր այդ պայմանները, և բացառելով դրանցից գոնե մեկը (տե՛ս կանխարգելում), կարելի է բացառել նաև վարակումը։ Եթե մարմնի դիմադրողականությունը բարձր է, մարդու մարմին հարուցիչի թափանցումից հետո էլ հիվանդությունը կարող է չզարգանալ։ Սակայն որոշ իրավիճակներում, օրինակ՝ բարձր և ցածր ջերմաստիճանների, ճառագայթման ազդեցության, թերսնման հետևանքով, մարդու մարմնի դիմադրողականությունն ընկնում է, և հիվանդությունը դրսևորվում է։

Վարակիչ հիվանդություններն ունեն զարգացման երեք շրջան.

  • Գաղտնի շրջան՝ վարակվելու պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը, որի տևողությունը կախված է հիվանդության տեսակից, ներթափանցած հարուցիչների քանակից, մարմնի դիմադրողականությունից։
  • Ծաղկման շրջան՝ հիվանդության նշանների դրսևորման շրջան։ Այս շրջանում հիվանդն ամենավտանգավորն է վարակման առումով։
  • Ապաքինման շրջան հիվանդության նշաններն աստիճանաբար անհետանում են։

ՆՇԱՆՆԵՐԸ

Վարակիչ հիվանդությունների հարուցիչներն ունեն ազդեցության մի շարք ընդհանուր կողմեր, որոնք դրսևորվում են որոշ ընդհանուր նշաններով.

  • տենդ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38°C-ից բարձր,
  • տկարություն, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն,
  • ավշային հանգույցների մեծացում,
  • գլխապտույտ,
  • գլխացավ,
  • ախորժակի նվազում,
  • մկանային ցավեր։

ՏԵՆԴ

Վարակիչ հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են տենդով։ Տենդը մարմնի ընդհանուր պատասխան ռեակցիան է ախտահարմանը, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38°C–ից բարձր։ Տենդի ժամանակ խախտված է մարմնի ջերմարտադրության և ջերմատվության հավասարակշռությունը։ Սովորաբար 38°C–ից բարձր ջերմաստիճանը, բացառությամբ ջերմային խանգարումների, վկայում է մարմնում որևէ վարակի առկայության մասին։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը պաշտպանական ռեակցիա է վարակի նկատմամբ, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմնի դիմադրողականությունը կտրուկ բարձրանում է։ Այդ պատճառով, եթե մարդը նորմալ է տանում մարմնի բարձր ջերմաստիճանը, կարիք չկա այն իջեցնել։ Սակայն 39°C և բարձր ջերմաստիճանները կյանքին վտանգ են սպառնում։ 40–41°C սկսվում է մարմնի սպիտակուցների բնափոխում։

Տենդի ժամանակ անոթազարկը և շնչառությունը հաճախանում են, կարող է լինել սարսուռ կամ դոդ։ Տուժածն ունենում է գլխապտույտ, գլխացավ։ Ուժեղանում է քրտնարտադրությունը (հնարավոր է հեղուկի մեծ քանակության կորուստ և ջրազրկման գարգացում)։ Մանկական տարիքում կարող են լինել տենդային ցնցումներ (տե’ս «ՏԵՆԴԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ»)։ Տենդը կարող է ուղեկցվել գիտակցության տարբեր խանգարումներով։ Տենդը վտանգավոր է հատկապես.

  • երբ ջերմաստիճանը 40–41°C–ից բարձր է,
  • երբ ուղեկցվում է ցնցումներով (հատկապես երեխաների մոտ),
  • երբ ուղեկցվում է գիտակցության խանգարումներով,
  • երբ ջերմաստիճանը կտրուկ տատանվում է։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, ժամանակին ահագանգելով և նշված մի բանի քայլերը կատարելով, դուք կարող եք ավելի արդյունավետ դարձնել մասնագիտական օգնությունը, կանխարգելել վարակի հետագա տարածումը։

  • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
  • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը։ Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը։
  • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
  • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։ Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։

ՕԴԱԿԱԹԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ

Այս շարքին են պատկանում գրիպը, սուր շնչառական վարակները, դիֆթերիան, տուբերկուլյոզը, այսպես կոչված «մանկական» վարակները (կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, քութեշ, կապույտ հագ, խոզուկ) և այլն։ Օդակաթիլային վարակներով վարակումը տեղի է ունենում շնչուղիներով։ Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) արտաշնչման, խոսքի, հազի, փռշտոցի ժամանակ վերին շնչուղիներից արտադրված լորձի կաթիլների հետ։ Պետք է նշել, որ այս հիվանդությունները բնորոշ են առավելապես մանկական տարիքին և ունեն բարձր վարակելիություն։ «Մանկական» վարակներով մարդը հիմնականում հիվանդանում է կյանքում մեկ անգամ, քանի որ հիվանդությունից հետո տվյալ վարակի հանդեպ առաջանում է կայուն իմունիտետ։ Իմունիտետը մարմնի անընկալունակությունն է օտարածին բջիջների, նյութերի և մանրէների հանդեպ։ Դրանով մարմինը տարբերում է «օտարը» «սեփականից» և պաշտպանում մարմնի ներքին միջավայրը։ Այս հիվանդությունների մեծ մասի կանխարգելման համար դեռես վաղ մանկական տարիքում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ։ Օդակաթիլային վարակները հատկապես շատանում են աշնան և ձմռան ամիսներին, այսինքն՝ տարվա առավել ցուրտ շրջանում, և հենց այդ ժամանակ է, որ պետք է զգույշ լինել։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • ընդհանուր հիվանդագին վիճակ, թուլություն,
  • հազ,
  • արտադրություն քթից,
  • ավշային հանգույցների մեծացում (հատկապես՝ ծոծրակային, պարանոցային, ենթածնոտային խմբերում) և շոշափման ժամանակ՝ երբեմն ցավոտություն, ջերմության բարձրացում, մաշկի և լորձաթաղանթների տարբեր բնույթի ցանավորում
  • Աստիճանաբար, ժամանակի ընթացքում առաջացող ցան, որը տարածվում է գլխից մարմնին ու վերջույթներին, ունի կարմիր բծերի տեսք, որոնք կարող են միանալով մեծանալ (կարմրուկ)։
  • Մանր, փշոտ ցան՝ մաշկի կարմիր ֆոնին, իրանի վրա (բացի բերան-քիթ եռանկյունուց) ու բնական ծալքերում, մի քանի օրից ցանի տեղում առաջանում է մաշկի արտահայտված թեփոտում և քոր (քութեշ);
  • Հեղուկով լցված բշտերի տեսքով ցան ամբողջ մարմնին ու նաև գլխի մազածածկ մասում։ Ցանն ուղեկցվում է քորով։ Որոշ ժամանակից բշտիկի տեղում առաջանում է կեղև։ Մաշկի վրա միաժամանակ կարելի է տեսնել և՛ կարմիր բիծ, և՛ բշտիկ, և՛ կեղև։ Բշտիկի պարունակությունը և կեղևը վարակիչ են (ջրծաղիկ);
  • բերանի խոռոչի, բկանցքի լորձաթաղանթների կարմրություն կամ փառակալում,
  • դժվարացած, աղմկոտ շնչառություն։
  • ՊԱՏՎԱՍՏՈՒՄՊատվաստումը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոց է։ Այն իրենից ներկայացնում է հիվանդության սպանված կամ թուլացված հարուցիչների, երբեմն էլ՝ նրանց արտադրած թուլացված թույների ներմուծումը մարդու մարմին։ Դրա հետևանքով մարմնում արտադրվում են հակամարմիններ, որոնք հետագայում պայքարում են այդ վարակի դեմ։ Որոշ դեպքերում մարմին ներմուծվում են հարուցչի դեմ պատրաստի հակամարմիններ: Պատվաստումը առաջին հերթին արդյունավետ է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների՝ տուբերկուլյոզի, դիֆթերիայի, կապույտ հազի, խոզուկի, կարմրուկի, ինչպես նան պոլիոմիելիտի, փայտացման դեմ։ Այս հիվանդություններից խուսափելու համար, երեխայի ծնվելուց հետո, սահմանված ժամկետներում պետք է նրան պատվաստել՝ անկախ համաճարակային իրավիճակից։ Եթե երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում, անպայման կատարեք նրա կանխարգելիչ պատվաստումները՝ դիմելով տեղամասային մանկաբույժին։ Չի կարելի խուսափել պատվաստումներից, քանի որ շատ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան հետագայում այն բուժել։ Իսկ որոշ դեպքերում (փայտացում, կատաղություն, պոլիոմիելիտ) պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է, քանի որ հիվանդության դրսևորումից հետո բուժումը գրեթե անհնար է։Որովայնային տիֆի, հեպատիտ B-ի, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի և մի քանի այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են համաճարակային ցուցմունքներով՝ վարակի աղբյուրի հայտնաբերման վայրերում։ԱՄՓՈՓՈՒՄՎարակիչ հիվանդությունների հարուցիչները մարդու մարմին ներթափանցում են հետևյալ ճանապարհներով.
    • օդակաթիլային,
    • մարսողական (աղիքային վարակներ),
    • անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով),
    • արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ),
    • ներարգանդային (հիվանդ կամ վարակակիր մորից՝ պտղին)։
    Վարակիչ հիվանդությունների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունն իր մեջ ընդգրկում է հետևյալ քայլերը՝
    • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
    • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից։
    • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
    • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։
    • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
    • Կանխարգելեք վարակի ներթափանցումն առաջին օգնության ցուցաբերման ժամանակ։ Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոցը պատվաստումն է։ Սակայն, բացի այդ, միշտ պետք է կատարել նաև վարակիչ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներ։

լր. առաջադրանքներ

  • Թվարկեք մանրէների` մարդու մարմին ներթափանցման ուղիները:
  • Թվարկեք վարակիչ հիվանդությունների ընդհանուր նշանները:
  •  ինչպես Որոշել հիվանդի մոտ տարբեր աստիճանի ջրազրկման նշանների առկայությունը և ձեռնարկել համապատասխան գործողություններ:
  • Նկարագրեք առաջին օգնության ցուցաբերման ժամանակ վարակի կանխարգելման ընդհանուր քայլերը:
  • Նկարագրեք վարակիչ հիվանդություննեի կանխարգելման ուղիները և պատկերացում կազմել պատվաստման մասին:

Սիրտ-թոքային վերակենդանացում

    Սիրտ-թոքային վերակենդանացումը կլինիկական և կենսաբանական մահվան սահմանային վիճակից օրգանիզմը դուրս բերելու միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շնչառության և արյան շրջանառության վերականգման նպատակին ուղղված հատուկ գործողություններով։ Այդ գործողությունները ընդունված է իրականացնել ABC հիմնական փուլերով, որտեղ՝

A-airway open (շնչուղիների բացում),

B — breathing (արհեստական շնչառություն),

C — circulation, chest compression (արյան շրջանառության վերականգնում, կրծքավանդակի սեղմումներ, այսինքն՝ սրտի անուղղակի` փակ մերսում)։

Այսպիսով, սրտի աշխատանքի և շնչառության վերականգնումը կամ սիրտ-թոքային վերակենդանացումը կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթներով առաջին հերթին դեպի ուղեղ՝ կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը ապահովելու նպատակով։ Ուստի ուղեղի անդարձելի մահը կանխելու համար պետք է որքան հնարավոր է վաղ սկսել վերակենդանացման գործողությունները, իսկ դրա համար յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է կարողանա ախտորոշել սրտի կանգը և անհապաղ սկսի ՍԹՎ-ն։ Անհրաժեշտ է նշել, որ վերակենդանացումը ցուցված է հանկարծամահության բոլոր դեպքերում, և երկարատև ու անբուժելի հիվանդությունների պայմաններում դրանից արդյունք չպետք է ակնկալել։

Վերակենդանացման հակացուցումներն են հետևյալ իրավիճակները.

• Մահը վրա է հասել երկարատև և անբուժելի համարվող հիվանդությունների կամ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների և արատների արդյունքում։
• Եթե ճշգրիտ հայտնի է, որ սրտի կանգից անցել է ավելի քան 25 րոպե։
• Եթե տուժածը կենդանության օրոք ՍԹՎ-ից հրաժարվելու վավերացված փաստաթուղթ է ստորագրել։

Սիրտթոքայինվերակենդանացմանհիմնականմիջոցառումները

Տուժածը պետք է մեջքի վրա պառկած լինի կոշտ և հարթ տեղում, իսկ փրկարարը պետք է կանգնի կամ ծնկի նրա կողքին։
Շնչուղիների անցանելիությունը ապահովելուց և շնչառության բացակայությունը հաստատելուց հետո պետք է ահազանգել, կատարել 2 ստուգիչ ներփչում և գնահատել կրծքավանդակի բարձրացումը և իջեցումը տուժածի պասիվ ներշնչման և արտաշնչման ժամանակ, որից հետո ստուգել անոթազարկը (ոչ մասնագետի համար վերջին գործողությունները պարտադիր չեն) և սկսել սրտի անուղղակի մերսումը:

Դրահամար

ա) ճիշտ դիրքում դնել ձեռքերը՝ կրծքավանդակը սեղմելու համար,

• Մի ձեռքի ափը դրվում է կրծքավանդակի կենտրոնում՝ միջպտկային գծով կամ կրծոսկրի թրաձև ելունից 2-3 մատ վերև, մյուս ձեռքը դրվում է առաջին ձեռքի վրա, որի մատները ուղղված են և բարձրացված կրծքավանդակից, վերևի ձեռքի մատները ծալել՝ բռնելով ներքևի դաստակը (կարելի է նաև ուղղակի հենվել սեղմող ձեռքին)։

• Ձեռքերը ուղիղ պահել արմնկային հոդերում՝ տուժածի իրանին ուղղահայաց,

• Սեղմումները կատարել ոչ միայն ձեռքերի մկանների ուժով, այլ աշխատել նաև իրանով։

• Սեղմումների միջև թուլացնել ձեռքերը՝ թողնելով, որ կրծքավանդակը ընդունի իր նախկին դիրքը, բայց ձեռքերը չկտրել կրծքավանդակից։

• Սեղմումները կատարել այնպես, որ առաջանա կրծքավանդակի նկատելի իջեցում մոտ 4-5 սմ-ով, որպեսզի սիրտը սեղմվի երկու ոսկրերի՝ ողնաշարի և կրծոսկրի միջև:

• Կատարել 30 սեղմում 23 վայրկյանի ընթացքում (մեկ րոպեում մոտ 100 սեղմում)՝ բարձրաձայն հաշվելով, սեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափ, վերից վար:

բ) կատարել 2 ներփչում (խորը ներփչում չկատարել) յուրաքանչյուրը 1 վայրկյան տևողությամբ։ Եթե աոաջին ներփչումից կրծքավանդակը չի բարձրացում, կզակը վեր բարձրացնելով՝ գլխի դիրքը վերստուգել։

գ) Կատարել նման 5 ցիկլ (30 սեղմում, 2 ներփչում) և անոթազարկի կրկնակի վերստուգում։

Այդ գործողությունները կատարել այնքան ժամանակ, մինչև տուժածը կա՛մ սկսի ինքնուրույն շնչել, կա՛մ ձեզ փոխարինի մասնագետը, կա՛մ էլ այլևս ի վիճակի չլինեք շարունակելու։ Պետք է դադարեցնել նաև այն դեպքում, եթե տարածքը դառնա վտանգավոր ձեզ համար:

Վերակենդանացման գործողությունները կարելի է կատարել երկրորդ փրկարարի օգնությամբ:

Սրտի անուղղակի մերսումը պահանջում է Ֆիզիկական դիմացկունություն, և ցանկալի է, որ մի քանի րոպեն մեկ մերսում իրականացնողը փոխարինվի։ Դա պետք է կատարվի արագ, որպեսզի չխանգարվի սեղմումների ռիթմը։
Եթե վերականգնվում է սրտի աշխատանքը, միևնույն է. տուժածին մենակ չպետք է թողնել, քանի որ ցանկացած պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ։

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Վատ ինքնազգացողություն, թուլություն, փսխում. սրանք սննդային թունավորման առաջին, բայց ոչ եզակի նախանշաններն են: Սննդային թունավորումներ ունեն են շատերը, բայց շատերը չգիտեն, թե ինչպես պայքարել դրա դեմ, ինչ անել ու որոնք են դրանց նախանշանները: Նախ նշենք, որ սննդային թունավորման երկու տիպ կա:
Առաջին տիպը սննդային տոկսիկոինֆեկցիաներն են: Այս թունավորման տեսակը առաջանում է, երբ ընդունված սնունդը վարակված է լինում պաթոգեն միկրոօրգանիզմներով: Թունավորման այս տեսակը կարող եք ունենալ նաև սանիտարա-հիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում:
Երկրորդ տիպը տոկսիկ կամ այսպես կոչված ոչինֆեկցիոն թունավորումն է: Այս տեսակի թունավորումը առաջանում է, երբ մթերքի միջոցով օրգանիզմում հայտնվում են բնական կամ քիմիական տոկսիններ: Ինչպես օրինակ, ուտելու համար չնախատեսված սնկերի թույնը կամ կամ տարատեսակ քիմիկատները:
Երկրորդ տիպի թունավորումը ամենավտանգավորն է և չարժե այս թունավորման տեսակի դեմ ինքնուրույն պայքարել: Նման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Մասնավորապես երեխաների և հղի կանանց դեպքում:

Ձեզ եմ ներկայացնում տոկսիկոինֆեկցիոն թունավորման նախանշաններն ու պաթոգենեզը: Իհարկե, դրանց դրսևորումները կախված են նաև տարիքից, առողջական վիճակից և թունավորման պատճառից, սակայն ընդհանուր պատկերը տոկսիկոինֆեկցիաների դեպքում սա է:

Պարբերական սրտխառնոց և փսխումներ
Վատ ինքնազգացողություն ու թուլություն
Դեմքի գույնի փոփոխություն
Դիարեա
Բարձր ջերմություն

Տոկսիկոինֆեկցիաների ինկուբացիոն շրջանը շատ կարճ է տևում: 2-6 ժամ հետո արդեն նախանշանները տեսանելի են և թունավորումը շատ արագ զարգանում է:
ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՔ
1.Առաջին հերթին անհրաժեշտ է աղեստամոքսային տրակտի մարքում կատարել:
Պատրաստեք մարգանցովկայի կամ սննդային սոդայի խառնուրդ
Խմեք այն
Խթանեք փսխումը
Կատարեք այս պրոցեդուրան մի քանի անգամ
2. Օգտագործեք ակտիվացված ածուխ, այն թույլ չի տալիս աղեստամոքսային տրակտին՝ մասնավորապես ստամոքսին ներծծել ծանր մետաղներն ու տոկսինները, ինչպես նաև նպաստում է դրանց դուրսբերմանը: Չափաբաժինը պետք է որոշել հետևյալ ալգորիթմով. 10 կգ մարմնի զանգվածին մեկ հաբ:
3.Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործեք: Դիարեայի և փսխումների արդյունքում օրգանիզմը ջրազրկվում է: Անհրաժեշտ է լրացնել ջրի պակասը և պահպանել օրգանիզմում ջրի հավասարակշռությունը: Խմեք 2-3 լիտր ջուր:
4. Անհրաժեշտ է պահպանել դիետա: Թունավորմանը օր ավելի ճիշտ կլինի խուսափել սննդից, երկրորդ և երրորդ օրերին կարող եք ուտել: 
Ցանկալի չէ ուտել տապակած, յուղոտ մթերքներ, կծու, թթու և այլ գրգռիչ սննդատեսակներ:
Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է ընդամենը պահպանել մի քանի կանոններ՝
Լվացվել ուտելուց առաջ
Հետևել խոհանցի մաքրությանը և պարբերաբար ախտահանել տարածքը
Ճիշտ պահպանել մթերքները
Մթերք գնելիս անպայման նայել դրա բաղադրությունն ու ժամկետները
Չուտել փողոցում վաճառվող սնունդ
Սրանք այն պարզ մեթոդներն են, որոնցով կարելի է չթունավորվել կամ եթե թունավորվել եք, ապա արագ չեզոքացնել դրա հետևանքները: Ոչ ինֆեկցիոն թունավորումների դեպքում խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել համապատասխան բժշկի օգնությանը:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգությանապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
– Ի՞նչ է պատահել:
– Ի՞նչ վտանգ կա:
– Քանի՞ տուժած կա:
– Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:
Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

– Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
– Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
– Ինչ է պատահել:
– Զանգահարողի անունը, ազգանունը:
– Տուժածների քանակը:
– Տուժածների վիճակը:
– Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

– հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
– ոստիկանություն 1-02.
– շտապօգնություն 1-03.
– գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարդալուց հետո դուք կկարողանաք.

• Բացատրել ուժեղ արյունահոսությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
• Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
• Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
• Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածին։Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի շնչառական և սրտանոթային համակարգերի, ներքին հեղուկ միջավայրի, բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության վերաբերյալ: Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը )։ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՏարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:

Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։ՆՇԱՆՆԵՐԸԱրյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆԱրտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԱրյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումըսահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքովկամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայիցհեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։Վերջույթի բարձրացում: Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։ Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքիվրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձևվիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույնծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։Սեղմման կետերում ճնշման գործադրում: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվողոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյանշրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։Լարանի տեղադրում: Եթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նմանդեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն`   վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդ դեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնողզարկերակի սեղմմանը։· Լարան տեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարենկարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։· Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։· Հանգույցին դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։· Այնուհետև, ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։· Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։· Գրանցեք լարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։· Արագ տեղափոխեք տուժածին հիվանդանոց։· Եթե անհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեքաստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթեարյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԱրյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝· Խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքումխնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։· Օգնություն ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։· Օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆերքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամերակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին արյունահոսություն հաճախ առաջանում էկոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները(փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե’ս «ՇՈԿ»)։ Ներքին արյունահոսությունն ավելիվտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում էնրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում էուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը;ՆՇԱՆՆԵՐԸՆերքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքինարյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝· ենթադրվող ներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,· արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸԵթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝· Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։· Գիտակցության առկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։· Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։· Մի՛ տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։· Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։· Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑՔթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝· հարվածը,· վերին շնչուղիների վարակը,· արյան բարձր ճնշումը,· մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը,· ուժեղ հազը,· քիթը փորփրելը։ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ· Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։1. Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։2. Հանգստացրեք տուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։3. Տաս րոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։4. Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։5. Եթե արյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ· արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,· արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է։ԱՄՓՈՓՈՒՄ

  • Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
  • Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
  • Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։

Առաջին օգնություն. աղետներ

Կարդալուց հետո մենք կկարողանաք.

• Զանազանել տարբեր բնույթի աղետները,
• Բացատրել, թե ինչպես է կատարվում տուժածների տեսակավորումը,
• Կատարել տուժածների տեսակավորում, երբ տուժածների թիվը մեկից ավել է,
• Իմանալ անվտանգության հիմնական քայլերը տարբեր աղետների դեպքում,
• Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածների:

Հայաստանում բարձր է բնական և մարդու գործունեության հետ կապված աղետների հավանականությունը: Աղետների դեպքում ձեր օգնության կարիքը կարող են ունենալ մի քանի տուժածներ: Հնարավոր է նաև, որդուք ստիպված լինեք գործել այնպիսի իրավիճակում, երբ շրջապատող պայմանները խոչընդոտում են առաջին օգնության ցուցաբերմանը: Հայտնվելով նման իրավիճակներում՝ դուք պետք է արագ գնահատեք իրավիճակը, որոշեք, թե ինչ ուժեր են պետք աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար, և ինչպես լավագույն ձևով կազմակերպել օգնության ցուցաբերումը: Այս առումով հույժ կարևորվում է բնական և մարդու գործունեության հետ կապված զանազան աղետներին նախապատրաստությունը:  ԲԱԶՄԱԹԻՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ Այն դեպքերում, երբ դուք գործ ունեք միայն մեկ տուժածի հետ, ըստ հրատապ գործողությունների փուլերի, անհրաժեշտ է կատարել առաջնային զննում և առաջին հերթին ուշադրություն դարձնել կյանքին անմիջական սպառնացող պայմաններին: Այս մոտեցումը անընդունելի է, երբ տուժածները ավելի շատ են, քան օգնողները: Նման դեպքերում դուք պետք է որոշեք, թե ով ավելի շատ ունի ձեր օգնության կարիքը: Օգնություն ցուցաբերելով ծանր վնասվածքներ ունեցող տուժածին, հնարավոր է, որ դուք չկարողանաք փրկել նրա կյանքը, իսկ այդ ընթացքում կարող են մահանալ այն տուժածները, որոնց դուք կարող էիք փրկել: Օրինակ՝քննարկենք մի դեպք, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ վնասվածքներ են ստացել երեք մարդ: Նրանցից մեկը ստացել է գլխի, կրծքավանդակի ծանր վնասվածքներ և չի շնչում, երկրորդն ունի ուժեղ արյունահոսություն, իսկ երրորդը՝ սրունքի կոտրվածք: Եթե դուք սկսեք ԱՇ կատարել առաջին տուժածին, հաշվի առնելով նրա վնասվածքի ծանրությունը, հնարավոր է, որ չկարողանաք փրկել նրան: Այդ ժամանակ երկրորդ տուժածը կարող է մահանալ մեծ քանակով արյան կորստից, իսկ երրորդը կարող է ցավից կորցնել գիտակցությունը, շնչահեղձ լինել և նույնպես մահանալ, քանի որ լեզուն հետ գնալով՝ փակել է շնչուղիները: Այսպիսով, չնայած ձեր բոլոր ջանքերին, երեք տուժածն էլ կարող են մահանալ: Իսկ եթե դուք առաջին հերթին դադարեցնեք երկրորդ տուժածի արյունահոսությունը, հետո անշարժացնեք երրորդ տուժածի վնասված վերջույթը, իսկ գիտակցության կորստի դեպքում բերեք նրան ԿԱԴ-ի, ապա կարող եք փրկել նրանց երկուսի կյանքը:  Բազմաթիվ տուժածների դեպքում անհրաժեշտ է փոխել տուժածների զննման սկզբունքը: Դուք պետք է կարողանաք ճիշտ կողմնորոշվել, թե տուժածներից որին է պետք առաջնահերթ օգնություն ցուցաբերել: Դուք պետք է հասկանաք, որ կան դեպքեր, երբ բոլոր տուժածներին փրկելն անհնար է: Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ տուժածը կարող է մահանալ: Բազմաթիվ տուժածների դեպքում պետք է արագ կատարել տուժածների տեսակավորում: Տեսակավորումը բազմաթիվ տուժածների դասակարգումն է ըստ օգնության ցուցաբերման առաջնահերթության: Համաձայն պարզ դասակարգման համակարգի, անհրաժեշտ է ստուգել երեք պայման. շնչառությունը, արյան շրջանառությունը և գիտակցության մակարդակը (նկ. 24.1): Ստուգելով այդ պայմանները՝ դուք դասակարգում եք տուժածներին երեք խմբերի, որոնք արտացոլում են վնասվածքի կամ հիվանդության ծանրության աստիճանը և պահանջվող օգնությունը: Այդ մակարդակներն են՝ «անհապաղ օգնության կարիք ունեցող», «օգնության կարիք ունեցող» և «մահացած՝ չփրկվող»: Դասակարգման այս համակարգն օգտագործելու համար պահանջվում է, որ դեպքի վայրը լքեն այն տուժածները, որոնք ունեն փոքր, ոչ լուրջ վնասվածքներ և կարող են քայլել: Երբեմն նման տուժածներին անվանում են «քայլող տուժածներ»: Նրանք պետք է հեռանան դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա և սպասեն այնտեղ լրացուցիչ օգնության ժամանմանը: Այս քայլը շատ կարևոր է, որովհետև թույլ է տալիս նվազեցնել այն տուժածների թիվը, որոնց պետք է զննել: Այնուհետև արագ զննեք մնացած տուժածներին և փորձեք գնահատել նրանց վիճակի ծանրությունը: Առաջին մակարդակն «անհապաղ օգնության կարիք ունեցող» տուժածներն են, որոնց մոտ առկա է կյանքին անմիջական սպառնացող վտանգ: Օրինակ՝ տուժած, որին փրկելու համար անհրաժեշտ է միայն ապահովել շնչուղիների անցանելիությունը: Երկրորդ մակարդակն «օգնության կարիք ունեցող» տուժածներն են, որոնք ունեն կյանքին անմիջական չսպառնացող տարբեր վնասվածքներ, և որոնց օգնության ցուցաբերումը կարելի է որոշ ժամանակով հետաձգել: Երրորդ մակարդակը «մահացած՝ չփրկվող» տուժածներն են, որոնք չեն շնչում և նրանց շնչառությունը չի վերականգնվում շնչուղիները բացելուց հետո:  Տեսակավորումը կատարելուց հետո ցանկալի է ինչ-որ ձևով նշել տուժածներին, որպեսզի ձեզ և ուրիշ օգնողների համար հեշտ լինի հետագայում կողմնորոշվել: Օրինակ՝ նշելու համար փրկարարներն օգտագործում են տարբեր գույնի ժապավեններ կամ պիտակներ, որոնք ամրացնում են տուժածի ձեռքին, հագուստին կամ որևէ այլ երևացող տեղ.  

  • «անհապաղ օգնության կարիք ունեցող»՝ կարմիր,
  • «օգնության կարիք ունեցող»՝ դեղին կամ կանաչ,
  • «մահացած՝ չփրկվող»՝ սև կամ մոխրագույն:

Հեշտ չէ որոշում ընդունել, թե ում է պետք օգնել, սակայն դա անհրաժեշտ քայլ է: Միշտ հետևեք «անել այն ամենը, ինչը թույլ կտա հնարավորինս շատ տուժածներ փրկել» սկզբունքին:   ԱՂԵՏՆԵՐ Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին: Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված (աղյուսակ 24.1): Որոշ աղետների դեպքում հասարակությունը չի կարող վերականգնել աղետի կործանարար հետևանքները՝ հենվելով միայն սեփական ներուժի վրա: Հետևաբար պահանջվում է օգնություն դրսից՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութական:  Լայնածավալ աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներում իրադրությունը կարող է շատ բարդ լինել, քանի որ շտապ օգնության, մասնագիտական փրկարարական և արտակարգ իրավիճակներում գործող համապատասխան վթարային ծառայությունները չեն կարող արձագանքել բոլոր ահազանգերին: Այս պայմաններում առաջին օգնություն ցուցաբերողը (փրկարարը) համեմատաբար ավելի երկար ժամանակ պետք է ուշադրություն դարձնի տուժածին: Զանազան աղետների դեպքում դեպքի վայրը կարող է վտանգավոր լինել ծխի, կրակի, քիմիական նյութերի, հոսող ջրի, անկայուն շինությունների կամ այլ վտանգավորգործոնների պատճառով: Անվտանգությունը շատ կարևոր է բոլոր աղետների դեպքում: Վնասվածքների և զոհերի քանակի նվազեցումը կախված է որոշ անվտանգության ցուցումների խիստ պահպանումից: Դուք պետք է իմանաք, թե ինչպես անջատել էլեկտրականությունը, գազը, ջուրը: Երբեք մի՛ փորձեք փրկել տուժածին այնպիսի վայրերում, որտեղ չեք կարող ապահովել դեպքի վայրի անվտանգությունը, և որտեղ պահանջվում են համապատասխան փրկարարական հմտություններ: Նման դեպքերում ահազանգեք հատուկ ծառայություններ: Ժամանակին արված ահազանգը դեպքի վայր է բերում հատուկ փրկարարական միջոցներով և հանդերձանքով, մասնագիտացված վթարային ծառայություններ և փրկարարներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու հմտություն փրկարար աշխատանքները կազմակերպելու համար:  Աղետներին նախապատրաստվելիս՝

  • Պատրաստեք Աղետի կապոց, որն առաջին անհրաժեշտության իրերի, փաստաթղթերի, Առաջին օգնության արկղիկի, ռադիոընդունիչի, գրպանի լապտերի, պահածոյացված սննդի, ջրի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքածու է, որից օգտվում են աղետների դեպքում, և որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կարիքները հոգալու համար:
  • Իմացեք էլեկտրականության, գազի, ջրի հիմնական անջատիչների տեղերը, անջատելու ձևը: Գազի և ջրի փականների կողքին ունեցեք անհրաժեշտ գործիքներ:
  • Իմացեք ձեր աշխատանքի վթարային ելքերը:
  • Սովորեցրեք երեխաներին, թե ինչպես վարվել աղետների դեպքում, երբ ծնողները (մեծահասակները) նրանց հետ չեն:
  • Ընտանիքով որոշեք աղետի դեպքում ժամադրման որևէ վայր:

ԵՐԿՐԱՇԱՐԺ Հայաստանում հանդիպող բնական աղետներից մեծ վտանգ է ներկայացնում երկրաշարժը: Սողանքները, ձնահոսքերը, փոթորիկները, ջրհեղեղները նույնպես վտանգ են ներկայացնում: Հայաստանն իր ամբողջ տարածքով գտնվում է երկրաշարժավտանգ գոտում: Հնարավոր է կանխագուշակել երկրաշարժը և նույնիսկ նրա մեծությունը, բայց ոչ՝ ճշգրիտ ժամանակը: 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվեցին ավելի քան 25 հազար մարդ, հազարավոր մարդիկ հաշմանդամ դարձան, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան: Պատմական տվյալները Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի բազմաթիվ վկայություններ են պարունակում: Մարդկային զոհերը և ավերածություններն ավելի քիչ կլինեն, եթե մարդիկ հետևեն երկրաշարժից պաշտպանվելու կանոններին:  Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝ 

  • Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող պատերում որմնախորշերի բացում և այլն):
  • Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ առարկաներով: Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ:
  • Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին: Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական պատի մոտ և գլխավերևում չկախել ծանրառարկաներ:
  • Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը:
  • Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն: 
  • Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝
  • Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ:
  • Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:
  • Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով`  վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան:

Ինչ անել երկրաշարժից հետո՝

  • Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորության սահմաններում հարկավոր է տեղափոխվել ավելի անվտանգ տեղ, կարիքի դեպքում՝ ցուցաբերել առաջին օգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել (բղավել, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ: Կարելի է փորձել սողանցք բացելով ինքնուրույն դուրս գալ փլատակներից՝ խուսափելով իրար վրակուտակված մեծ բեկորներից:
  • Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի՛ մատնվեք, խնայեք ուժերը, ավելորդ շարժումներ մի՛ կատարեք, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանեք մի քանի մասի՝ խնայողաբար օգտագործելով այն: Հիշեք, որ ձեզ որոնում են և կփրկեն:
  • Եթե ձեր կացարանը քիչ է տուժել, և հնարավոր է այնտեղ ապրել, ապա առաջին հերթին պետք է ստուգել՝ արդյոք չե՞ն վնասվել էլեկտրահաղորդալարերը, վառարանների ծխնելույզները, կոյուղին, չկա՞ գազի արտահոսք, չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ և այլն:
  • Համաճարակներից (հատկապես ամռանը) և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնները:

ՋՐՀԵՂԵՂ Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է: Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը: Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը:  Ջրհեղեղների վտանգի նախազգուշացումների դեպքում պետք է՝ 

  • մշտապես հետևել տեղեկատվական միջոցների հաղորդագրություններին,
  • անհրաժեշտության դեպքում բարձրացնել կահույքը ջրի հնարավոր մակարդակից բարձր,
  • թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի բարձր տեղ,
  • ստուգել Աղետի կապոցը և թարմ ջրի պաշարները,
  • հավաքել և ապահով տեղավորել արժեքավոր իրերը, փաստաթղթերը, դրամը և լուսանկարները,
  • անջատել էլեկտրականությունը, գազը և ջուրը:

 Ջրհեղեղի ժամանակ և հետո՝ 

  • Պաշտպանեք Աղետի կապոցը թրջվելուց:
  • Եռացրեք ծորակի ջուրը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով:
  • Մի՛ միացրեք գազը կամ էլեկտրականությունը, մինչև չհամոզվեք, որ նրանց օգտագործումն անվտանգ է ձեզ համար:
  • Խուսափեք մտնել ջուրը, քանի որ այն կարող է վտանգավոր լինել, իսկ եթե ստիպված եք անցնել ծանծաղուտով, ապա հագեք ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:

ՀՐԴԵՀՆԵՐ ՇԻՆՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել: Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն`   01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից: Հրդեհի դեպքում հաճախ ծուխն ավելի վտանգավոր է, քան կրակը, բոցը: Սինթետիկ նյութերը, որոնք օգտագործվում են վարագույրների, գորգերի, կահույքի և այլ իրերի արտադրության մեջ, այրվելիս թունավոր ծուխ են արձակում: Եթե գտնվում եք ծխով լցված շենքում, ապա աշխատեք ինչքան հնարավոր է մոտ գտնվել հատակին, քանի որ թունավոր գազերը, ծուխը և տաք օդը թեթև են և բարձրանում են վեր: Եթե չեք կարող շենքից դուրս գալ, մտեք որևէ սենյակ, որտեղ պատուհան կա: Ծածկեք դուռը, խցանեք բոլոր ճեղքերը և անցքերը`   սրբիչներով, լաթերով և հագուստով: Օգնություն կանչեք պատուհանից: Եթե հեռախոսը հասանելի է, ահազանգեք հրշեջ ծառայություն: Մի՛ մտեք այրվող շինություն, եթե չգիտեք, թե որտեղ է գտնվում ձեր օգնության կարիքն ունեցող տուժածը: Եթե կարող եք ներս մտնել այրվող շինություն առանց ձեզ վտանգի ենթարկելու, ապա հետևեք ստորև բերվող ցուցումներին՝  

  • Ձեր իրանի շուրջը փաթաթեք պարան և ձեզ հետ վերցրեք ազդանշանային համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ձեզ դուրս բերել այնտեղից:
  • Յուրաքանչյուր դուռ բացելուց առաջ շոշափեք այն ձեռքի ափով և ստուգեք դռան տակից դուրս եկող օդը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է:
  • Եթե ներս մտնելն անվտանգ է, խորը շունչ քաշեք և նոր միայն բացեք դուռը: Պահպանեք դեմքը ձեռքերով:
  • Եթե ներսում ծուխ է, ապա քիթը և բերանը պաշտպանեք խոնավ գործվածքով և աշխատեք գտնվել հատակին մոտ:
  • Տուժածին դուրս բերեք անվտանգ տեղ և հետո միայն կատարեք առաջնային զննում և ցուցաբերեք համապատասխան օգնություն:

 Եթե ձեր հագուստը բռնկվել է, հիշեք «կանգնի՛ր, ընկի՛ր և գլորվի՛ր» սկզբունքը: Դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք հատակին և գլորվեք այնքան, մինչև որ կրակը մարի: Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, նրան գցեք հատակին և չբռնկվող որևէ գործվածքով (ծածկոցով) հանգցրեք կրակը: Առանձնապես վտանգավոր են մեծ շինություններում բռնկված հրդեհները: Պետք է գիտենալ այրվող շենքից անվտանգ դուրս գալու ուղիները: Մի օգտվեք վերելակներից: Եթե աստիճանավանդակը լեցուն չէ ծխով, ապա հեռացեք աստիճաններով, իսկ եթե չեք կարող դուրս գալ, վերադարձեք սենյակ: Զանգահարեք հրշեջ ծառայություն և հայտնեք հրդեհի և ձեր գտնվելու վայրը:  ԱՄՓՈՓՈՒՄ

  • Ցանկացած արտակարգ իրավիճակ կարող է վտանգավոր լինել, երբ մեծ է թունավոր և այլ վնասակար նյութերի հետ շփվելու հավանականությունը: Ձեր անձնական անվտանգությունը պետք է լինի ձեր առաջին խնդիրը: Երբեք մի՛ փորձեք փրկել տուժածին այնպիսի վայրերում, որտեղ չեք կարող ապահովել դեպքի վայրի անվտանգությունը և որտեղ պահանջվում են համապատասխան փրկարարական հմտություններ: Ահազանգեք մասնագիտական փրկարարական ծառայություն կամ շտապ օգնություն:
  • Մեծ աղետների դեպքում մեծ է թունավոր և այլ վնասակար նյութերի հետ շփման հավանականությունը:
  • Հատուկ ուշադրության կարիք ունեն ավտոճանապարհային պատահարները և թունավոր նյութերի կամ էլեկտրականության հետ կապված պատահարները: Միշտ հիշե՛ք անվտանգության սկզբունքը, հնարավորության դեպքում «հեռացրեք վտանգը տուժածից, այլ ոչ թե տուժածին հեռացրեք վտանգից»: