Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Լանֆշաֆտագիտություն․հեռավար ուսուցում 19.10-23.10

Ջերմոցային էֆեկտ

Արդյունաբերության և տրանսպորտի զարգացմանը զուգընթաց՝ աշխարհում անընդհատ մեծանում է մթնոլորտ արտանետվող նյութերի քանակը, ինչի պատճառով փոխվում են մթնոլորտի ֆիզիկաքիմիական հատկությունները: Առավել վտանգավոր են քլոր, ֆտոր պարունակող օրգանական միացությունները, որոնց փոքր քանակներն անգամ շատ անբարենպաստ ազդեցություն են թողնում: Ածխաթթվական գազի, մեթանի և քիմիական մի շարք այլ միացությունների քանակների ավելացման հետևանքով նվազում է մթնոլորտից դեպի Տիեզերք ջերմության ճառագայթման կարողությունը, և մթնոլորտի վերին շերտերից դեպի Երկիր վերադարձող ջերմության քանակը մեծանում է: Մթնոլորտը գյուղատնտեսական ջերմոցի ապակե ծածկույթի նման բաց է թողնում արեգակնային կարճալիք ջերմային ճառագայթները, բայց արգելակում է Երկրի տաքացած մակերևույթից արձակվող երկարալիք ջերմային ճառագայթումը, այդ պատճառով տվյալ երևույթը կոչվում է ջերմոցային էֆեկտ: Դրա հետևանքով տեղի է ունենում Երկրի կլիմայի աստիճանական տաքացում: XIX դարի վերջի համեմատությամբ՝ Երկրի օդի միջին ջերմաստիճանը ներկայումս աճել է 0,3–0,6օC-ով, իսկ 2020 թ-ին կարող է հասնել մինչև 2,2–2,5օC-ի: Այս երևույթը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի՝ էկոլոգիական ճգնաժամի (բևեռային և հավերժական սառցածածկույթի հալք, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում, երաշտներ և այլն):Ներկայումս համամարդկային խնդիր են դարձել մթնոլորտի ընդհանուր տաքացման կանխումը և մարդկությանը վերահաս վտանգից փրկելը: Այդ  նպատակով 1997 թ-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում 60 երկրի պատվիրակների մասնակցությամբ ընդունվել է համաձայնագիր, որով 38 արդյունաբերական զարգացած երկրներ պարտավորվել են 1990 թ-ի մակարդակի համեմատ 2008–12 թթ-ին CO2-ի արտանետումներն ընդհանուր առմամբ նվազեցնել 5%-ով, այդ թվում` Եվրամիության երկրները՝ 8%-ով, ԱՄՆ-ը՝ 7%-ով, Ճապոնիան՝ 6%-ով և այլն: 

Մարզական առաջադրանք

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։ Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա 180 թվականով։Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները:

Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում: Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։

Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում: 1904 թվականին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թվականին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ: Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թվականից։ 1930 թվականից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թվականից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թվականից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թվականից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։

Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում:Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում: Դրանք էին՝ «Բալթա–Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ» և այլն։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներ: Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում: 1920 թվականին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թվականին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թվականից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թվականներ՝ Դինամո, 1963 թվականից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցելու համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թվականից սկսած՝ անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1992թ․։

Առաջադրանք

1.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ     զարդ  արմատով:

Զարդատուփ,զարդանմուշ,զարդարվեստ,

2. Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:

3. Կազմի’ր  վեց   բառ  -անք  վերջածանցով:

Երազանք,աշխատանք,գովասանք,տառապանք,տանջանք,

4.Մեկ  բառով բացատրի՛ր տրված  դարձվածքները և կազմի՛ր  նախադասություններ   դարձվածքներով.

Գլուխ բերել-կարողանալ,  լեզու առնել-խոսել,  օձի լեզու թափել- ճարտար լեզվով խոսել

5. Գրի՛ր  տրված բառերին  մեկ հոմանիշ,  մեկ հականիշ:

Քնքուշ –նուրբ, կոպիտ

Տամուկ-խոնավ, չոր

Պայծառ –լուսավոր, նռայլ

Աղքատ –հարուստ, չքավոր

Հպարտ —վեհ, խոնարհ

Առաջադրանք

Կազմիր հետևյալ բառերի հոգնակին.

Ակնաբույժ-ակնաբույժներ

Գիսաստղ-գիսաստղեր

Կիրք-կրքեր

Եզրածալ-եզրածալեր

Պատմուճան-պատմուճաններ

Անցաթուղթ-անցաթղթեր

թեթևամիտ-թեթևամիտներ

Դրամահատ-դրամահատներ

Ոստան-ոստաններ

Շեղջ-շեղջեր

Ատամնաբույժ-ատամնաբույժներ

Ձիթհանք-ձիթհանքեր

Դիմագետ-դիմագետներ

Ցանք-ցանքեր

Առաջադրանք

Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։ 

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը խանգարում էր մեզ հասնել տուն։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ հիշում եմ դպրոցում անցկացրած որերս։

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և սավառնում լազուր երկնքում։

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով հիամում են բոլոր անցորդները։

Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև վստահում եմ նրան։

Բայց այժմ, երբ ես մոռացել եմ նրան, նա ինքն է փնտրում ինձ։

Մի րոպե կարծեցի, թե թռչում եմ,  և զարմանում էի, որ չէի ընկնում։

Լճակը, որը գտնվում էր լեռան ստորոտում, իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք խրոխտ կանգնած էին, սուզվել էին կապույտ լռության մեջ։

Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր իր հարազատներն էին ,ապա ճանաչված մարդ կդառնար։

ՀՀ ջրային ռեսուրսներ

ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան: ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները: Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ): Նախատեսվում է կառուցել ևս 64-ը: ՀՀ-ում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ:

Արատես

Պատմություն

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ: Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը: Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր:

Կառուցվածք

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին): Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը[2]:

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ 17.jpg