ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. « ԳԱՌԱԺ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ:
2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Ընկերության ֆիրմային անվանումն է`
հայերեն լրիվ՝ «ԳԱՌԱԺ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
կրճատ՝ «ԳԱՌԱԺ» ՍՊԸ
ռուսերեն լրիվ՝ Общество с Ограниченной Ответственностью «ГАРАЖ»
կրճատ՝ ՕՕՕ «ГАРАЖ»
անգլերեն լրիվ՝ «GARAGE» LIMITED LIABILITY COMPANY
կրճատ՝ «GARAGE» LLC
4. Ընկերության գտնվելու վայրն է` Քաղաք Երևան, Աբովյան 2:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու պահից:
6. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:
7. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:
8. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:
9. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:
10. ԸՆկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության մասին՝ գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ.
11. Ընկերության մասնակիցները պարտավոր են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանած կարգի համաձայն կատարել ներդրումներ ընկերության կանոնադրական կապիտալում:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
12. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 35 000 000 (Երեսունհինգ միլիոն) դրամ, որը բաժանված է երկու բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 17 500 000դրամ:
13. Ընկերության բոլոր երկու բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն կանոնադրության հավելվածում նշված մասնակիցներին:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
14. Ընկերության կառավարման մարմիններն են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության գործադիր մարմինը` տնօրենը:
15. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
16. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան վեց ամիս անց: Ընկերությունն իր գործունեության տարեկան արդյունքները հաստատելու նպատակով պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողով:
17. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով: Տնօրենն իրավունք ունի առանց լիազորագրի գործարք կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 %-ը:
«ԳԱՌԱԺ» ՍՊԸ կանոնադրության հավելված «1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ մասնակիցների ցուցակ
1. Արմեն Խաչատրյան՝ 17 500 000 դրամ 50 %
2. Լևոն Միքայելյան՝ 17 500 000 դրամ 50 %
Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի
«ԳԱՌԱԺ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
Հիմնադրի որոշում թիվ 2
(կազմված է «30» «11» 20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)
ք. ԵՐԵՎԱՆ «30»«11» 20 թ. Ես « Լևոն Միքայելյանս և Արմեն Խաչատրյանս» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Լևոն Միքայելյանը և Արմեն Խաչատրյանը միանձնյա որոշեցինք`
1. հիմնադրել «ԳԱՌԱԺ» անվանումով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը,
2. ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 35 000 000 (Երեսունհինգ միլիոն) դրամ,
3. հաստատել «ԳԱՌԱԺ» ՍՊԸ կանոնադրությունը,
4. ընկերության տնօրեն հաստատել Արմեն Խաչատրյան -ին տրվ. «30» «11» 20 թ. Վարչապետի տեղակալի՝ Լևուշ Գալստյան -ի կողմից, հասցե` Արարատի մարզ, գ․ Գեղանիստ, 4փ․ փ 30 տուն , նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով: Ընկերության հիմնադիր` Լևոն Միքայելյան։