2.3.ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ,
ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ
Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ
հիմնական փուլերից. 1. Նախապատրաստական փուլ, 2.
դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,
- հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման
նախապատրաստելու փուլ, - Տեղեկատվության մշակման փուլ,
- Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ
փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես
որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական
հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝
մեքենայական մշակման նախապատրաստելու
անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի,
մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում
է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է
աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր
փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի
բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր
ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ
հաջողություն ունենալու համար, պետք է մշակել
մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի: Սոցիոլոգիական
հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1.
մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական
բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը,
հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը,
հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների
առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և
մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական
համակարգային վերլուծությունը, աշխատանքային
վարկածների ծավալումը: Ընթացակարգային
(աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության
սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման
միավորների ընտրման համակարգի հիմնավորումը,
ելակետային տվյալների հավաքման և վերլուծության
հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:
Ընտրանքը սոցիոլոգիայում
Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են
տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ:
Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի
նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով
նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք
թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ
միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել
գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը,
նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա
դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների
մեծության և հետևությունների հուսալիության որոշումը
սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման
բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով
հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է
առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը,
զբաղվածությունը և այլն: