Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. « ԳԱՌԱԺ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ:

2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Ընկերության ֆիրմային անվանումն է`

հայերեն լրիվ՝ «ԳԱՌԱԺ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

կրճատ՝ «ԳԱՌԱԺ» ՍՊԸ

ռուսերեն լրիվ՝ Общество с Ограниченной Ответственностью «ГАРАЖ»

կրճատ՝ ՕՕՕ «ГАРАЖ»

անգլերեն լրիվ՝ «GARAGE» LIMITED LIABILITY COMPANY

կրճատ՝ «GARAGE» LLC

4. Ընկերության գտնվելու վայրն է` Քաղաք Երևան, Աբովյան 2:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու պահից:

6. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:

7. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:

8. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:

9. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:

10. ԸՆկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության մասին՝ գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ.

11. Ընկերության մասնակիցները պարտավոր են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանած կարգի համաձայն կատարել ներդրումներ ընկերության կանոնադրական կապիտալում:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

12. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 35 000 000 (Երեսունհինգ միլիոն) դրամ, որը բաժանված է երկու բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 17 500 000դրամ:

13. Ընկերության բոլոր երկու բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն կանոնադրության հավելվածում նշված մասնակիցներին:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

14. Ընկերության կառավարման մարմիններն են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության գործադիր մարմինը` տնօրենը:

15. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

16. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան վեց ամիս անց: Ընկերությունն իր գործունեության տարեկան արդյունքները հաստատելու նպատակով պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողով:

17. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով: Տնօրենն իրավունք ունի առանց լիազորագրի գործարք կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 %-ը:

«ԳԱՌԱԺ» ՍՊԸ կանոնադրության հավելված «1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ մասնակիցների ցուցակ

1. Արմեն Խաչատրյան՝ 17 500 000 դրամ 50 %

2. Լևոն Միքայելյան՝ 17 500 000 դրամ 50 %

Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի

«ԳԱՌԱԺ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության

Հիմնադրի որոշում թիվ 2

(կազմված է «30» «11» 20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)

ք. ԵՐԵՎԱՆ «30»«11» 20 թ. Ես « Լևոն Միքայելյանս և Արմեն Խաչատրյանս» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Լևոն Միքայելյանը և Արմեն Խաչատրյանը միանձնյա որոշեցինք`

1. հիմնադրել «ԳԱՌԱԺ» անվանումով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը,

2. ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 35 000 000 (Երեսունհինգ միլիոն) դրամ,

3. հաստատել «ԳԱՌԱԺ» ՍՊԸ կանոնադրությունը,

4. ընկերության տնօրեն հաստատել Արմեն Խաչատրյան -ին տրվ. «30» «11» 20 թ. Վարչապետի տեղակալի՝ Լևուշ Գալստյան -ի կողմից, հասցե` Արարատի մարզ, գ․ Գեղանիստ, 4փ․ փ 30 տուն , նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով: Ընկերության հիմնադիր` Լևոն Միքայելյան։

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`·         անօրգանական նյութեր (H2O, CO2, N2,

C և այլն),·         օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև, օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ, պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,·         կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով:(+) Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում:(+) Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:(+)   ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:(+) Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները:(+)  Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով):(+)  Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը:(+)  Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման:(+)  Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն:(+)  Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:(+) Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են:(+)  Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է:(+)  Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի:(+)  Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:(+)Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով:(+) Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև:(+) Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:(+)

Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն:(+) Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները`  բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները:(+) Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը:(+) Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը:(+) Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:(+)Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա:(+) Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:(+)

Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը:(+) Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն:(+) Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ:(+) Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ,(+)Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:(+)

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ, ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ

2.3.ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ,
ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ
Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ
հիմնական փուլերից. 1. Նախապատրաստական փուլ, 2.
դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,

  1. հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման
    նախապատրաստելու փուլ,
  2. Տեղեկատվության մշակման փուլ,
  3. Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ
    փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես
    որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական
    հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝
    մեքենայական մշակման նախապատրաստելու
    անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի,
    մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում
    է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է
    աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր
    փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի
    բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր
    ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ
    հաջողություն ունենալու համար, պետք է մշակել
    մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի: Սոցիոլոգիական

հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1.
մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական
բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը,
հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը,
հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների
առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և
մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական
համակարգային վերլուծությունը, աշխատանքային
վարկածների ծավալումը: Ընթացակարգային
(աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության
սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման
միավորների ընտրման համակարգի հիմնավորումը,
ելակետային տվյալների հավաքման և վերլուծության
հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:
Ընտրանքը սոցիոլոգիայում
Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են
տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ:
Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի
նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով
նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք
թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ
միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել
գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը,
նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա

դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների
մեծության և հետևությունների հուսալիության որոշումը
սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման
բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով
հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է
առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը,
զբաղվածությունը և այլն:

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Վատ ինքնազգացողություն, թուլություն, փսխում. սրանք սննդային թունավորման առաջին, բայց ոչ եզակի նախանշաններն են: Սննդային թունավորումներ ունեն են շատերը, բայց շատերը չգիտեն, թե ինչպես պայքարել դրա դեմ, ինչ անել ու որոնք են դրանց նախանշանները: Նախ նշենք, որ սննդային թունավորման երկու տիպ կա:
Առաջին տիպը սննդային տոկսիկոինֆեկցիաներն են: Այս թունավորման տեսակը առաջանում է, երբ ընդունված սնունդը վարակված է լինում պաթոգեն միկրոօրգանիզմներով: Թունավորման այս տեսակը կարող եք ունենալ նաև սանիտարա-հիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում:
Երկրորդ տիպը տոկսիկ կամ այսպես կոչված ոչինֆեկցիոն թունավորումն է: Այս տեսակի թունավորումը առաջանում է, երբ մթերքի միջոցով օրգանիզմում հայտնվում են բնական կամ քիմիական տոկսիններ: Ինչպես օրինակ, ուտելու համար չնախատեսված սնկերի թույնը կամ կամ տարատեսակ քիմիկատները:
Երկրորդ տիպի թունավորումը ամենավտանգավորն է և չարժե այս թունավորման տեսակի դեմ ինքնուրույն պայքարել: Նման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Մասնավորապես երեխաների և հղի կանանց դեպքում:

Ձեզ եմ ներկայացնում տոկսիկոինֆեկցիոն թունավորման նախանշաններն ու պաթոգենեզը: Իհարկե, դրանց դրսևորումները կախված են նաև տարիքից, առողջական վիճակից և թունավորման պատճառից, սակայն ընդհանուր պատկերը տոկսիկոինֆեկցիաների դեպքում սա է:

Պարբերական սրտխառնոց և փսխումներ
Վատ ինքնազգացողություն ու թուլություն
Դեմքի գույնի փոփոխություն
Դիարեա
Բարձր ջերմություն

Տոկսիկոինֆեկցիաների ինկուբացիոն շրջանը շատ կարճ է տևում: 2-6 ժամ հետո արդեն նախանշանները տեսանելի են և թունավորումը շատ արագ զարգանում է:
ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՔ
1.Առաջին հերթին անհրաժեշտ է աղեստամոքսային տրակտի մարքում կատարել:
Պատրաստեք մարգանցովկայի կամ սննդային սոդայի խառնուրդ
Խմեք այն
Խթանեք փսխումը
Կատարեք այս պրոցեդուրան մի քանի անգամ
2. Օգտագործեք ակտիվացված ածուխ, այն թույլ չի տալիս աղեստամոքսային տրակտին՝ մասնավորապես ստամոքսին ներծծել ծանր մետաղներն ու տոկսինները, ինչպես նաև նպաստում է դրանց դուրսբերմանը: Չափաբաժինը պետք է որոշել հետևյալ ալգորիթմով. 10 կգ մարմնի զանգվածին մեկ հաբ:
3.Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործեք: Դիարեայի և փսխումների արդյունքում օրգանիզմը ջրազրկվում է: Անհրաժեշտ է լրացնել ջրի պակասը և պահպանել օրգանիզմում ջրի հավասարակշռությունը: Խմեք 2-3 լիտր ջուր:
4. Անհրաժեշտ է պահպանել դիետա: Թունավորմանը օր ավելի ճիշտ կլինի խուսափել սննդից, երկրորդ և երրորդ օրերին կարող եք ուտել: 
Ցանկալի չէ ուտել տապակած, յուղոտ մթերքներ, կծու, թթու և այլ գրգռիչ սննդատեսակներ:
Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է ընդամենը պահպանել մի քանի կանոններ՝
Լվացվել ուտելուց առաջ
Հետևել խոհանցի մաքրությանը և պարբերաբար ախտահանել տարածքը
Ճիշտ պահպանել մթերքները
Մթերք գնելիս անպայման նայել դրա բաղադրությունն ու ժամկետները
Չուտել փողոցում վաճառվող սնունդ
Սրանք այն պարզ մեթոդներն են, որոնցով կարելի է չթունավորվել կամ եթե թունավորվել եք, ապա արագ չեզոքացնել դրա հետևանքները: Ոչ ինֆեկցիոն թունավորումների դեպքում խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել համապատասխան բժշկի օգնությանը:

Флешмоб

В каком ряду все слова являются разговорными?

Зубрила, шняга, балдеть

В каком предложении пропущен глагол «одеть»?

Маша надел новую курточку и побежала во двор хвастаться подружкам.

Мама решила ускорить сборы и помогла Даше одет младшего брата в свежевыглаженный праздничный костюм.

Ира решила позвать в гости подругу, чтобы та помогла её выбрать что надет на свидание с Колей.

Какое слово не имеет омонимов?

стол

Какое из этих слов не является многозначным?

мишень

В каком ряду оба слова являются синонимами?

метель-буран

Определите значение данных слов. В случае затруднения можно обратиться к справочному материалу. Аргумент, атрибут, абсолютный, актуальный, гипотеза. Справочный материал: довод, доказательство; признак, принадлежность, научное предположение; важный для данного момента; безусловный, ни от чего не зависящий

Аргумент- довод, атрибут- принадлежность, абсолютный- безусловный, актуальный- важный для данного момента, гипотеза- научное предположение

Назовите слово по его лексическому значению. 1. Место стоянки судов, 2. Глава государства, 3. Работник, ведущий деловую переписку в учреждении, 4. Титул древнеегипетских царей

1.Порт, 2.Президент, 3.Секретарь, 4.Фараон

Кого мы называем “человеком в футляре” и кто автор этого фразеологизма?

автор- А.П. Чехов

Facebook

Facebook крупнейшая социальная сеть в мире и одноимённая компания (владеющая ею. Была основана 4 февраля 2004 года Марком Цукербергом и его соседями по комнате во время обучения в Гарвардском университете  Эдуардо Саверином, Дастином Московицем и Крисом Хьюзом.
Первоначально веб-сайт был назван Thefacebook и был доступен только для студентов Гарвардского университета, затем регистрацию открыли для других университетов Бостона, а затем и для студентов любых учебных учреждений США, имеющих электронный адрес в домене .edu. Начиная с сентября 2006 года сайт доступен для всех пользователей Интернета в возрасте от 13 лет, имеющих адрес электронной почты.
Facebook позволяет вам создать профиль с фотографией и информацией о себе, приглашать друзей, обмениваться с ними сообщениями, изменять свой статус, оставлять сообщения на своей и чужой «стенах», загружать фотографии и видеозаписи, создавать группы.
В 2007 году Facebook предложил сторонним программистам создавать приложения  и зарабатывать на этом. Благодаря этой возможности посещаемость сайта повысилась.
Facebook предлагает множество функций, с помощью которых пользователи могут взаимодействовать между собой. Среди наиболее популярных — виртуальное подмигивание, фотоальбомы и «стена», на которой знакомые пользователя могут оставлять текстовые и аудиовизуальные сообщения.
Пользователь может контролировать уровень доступа к информации, опубликованной в его профиле, и определять, кто имеет доступ к той или иной части страницы.
Также на сайте есть возможность пожаловаться на неприятных пользователей или заблокировать их.
В апреле 2016 года Марк Цукерберг заявил, что Facebook запускает Facebook Live — новую функцию прямой видеотрансляции. Благодаря ей пользователи смогут создавать видеоролики, сообщения и передавать их друг другу в реальном времени.
С ноября 2017 года в веб-версии сайта стал доступен просмотр историй.

Կուլտուրական լանդշաֆտ

Ինչ կատեգորիաների են բաժանվում ժամանակակից լանդշաֆտները։

1.Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ, որտեղ մարդու այցելությունը արգելվում է։

2.Թույլ փոփոխված լանդշաֆտներ, որտեղ մարդն աննշան փոփոխություններ է արել։

3.Խախտված ուժգին փոփոխված լանդշաֆտներ, երբ մի քանի բաղադրիչներ են փոխվել։

4.Ձևափոխված լանդշաֆտներ կամ իսկական կուլտուրական լանդշաֆտներ, որտեղ բնական կապերը նպատակասլաց կերպով փոխված են։

Ինչ մեթոդներ է մշակված կուլտուրական լանդշաֆտի վերափոխման համար։

Տեխնոլոգիական մեթոդ — արտադրության ցիկլում կիրառվում են մաքրիչ ու մեկուսացիչ սարքեր թափոնների վնասազերծման համար։

Տարածքային-պլանավորման — տարածքի ամենառացիոնալ կազմակերպման միջոց է , որտեղ ինչ կառուցել, որտեղ բերքն օգտագործել բերք ու բարիք ստանալու համար, որտեղ անտառահատում կատարել, ճահիճ չորացնել և այլն։

Ագրոտեխնիկան — գիտականորեն մշակել հողը՝ առավելագույն բերք ստանալու համար, ինչպես պարարտացնել, ինչպես մշակաբույսեր աճեցնել, լանջերը դարավանդավորել և այլն։

Ֆիտոմելիորատիպ — ստեղծել անտառային նոր հատվածներ, ցանել այնպիսի բույսեր, որոնք կմեծացնեն հողի ծծունակունությունը կամ հողը կպահպանեն հողմային էրոզիայից և այլն։

Ձեռնարկատիրական գործունեություն

ՍՊԸ՝

«ՄԵԴԻՏԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

«ՄԵԴԻՏԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)


Ղեկավար

Անուշավան Խաչատրյան, տնօրեն

Հասցե, հեռախոսներ

Հայաստան, 0004, Երևան
Ծովակալ Իսակովի պող., 22/3 շենք(Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան)Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 10:00-18:00• գրասենյակ` +374-10-560110• սպասարկման կենտրոն` +374-10-779119

Աշխատողների քանակ
51-ից մինչև 250-ը
Սեփականության ձև
Ոչ պետական
Հիմնադրման տարի 1998

Բժշկական սարքավորման, գործիքների և պարագաների ներմուծում և վաճառք: Սպասարկում

ՓԲԸ՝

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

Ղեկավար

Արթուր Հակոբյան, գլխավոր գործադիր տնօրեն — տնօրինության նախագահ

Հասցե, հեռախոսներ

Գլխամասային գրասենյակ
Հայաստան, 0010, Երևան
Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք(Կենտրոն վարչ. շրջան)Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-20:00
Շբթ 10:00-14:30• +374-10-511211

«Մալաթիա» մասնաճյուղ
Հայաստան, 0032, Երևան
Սեբաստիայի փող., 82 շենք, տարածք 50(Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան)Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-17:00
Շբթ 10:00-14:30• +374-10-511211

Աշխատողների քանակ
251-ից մինչև 1000-ը
Սեփականության ձև
Ոչ պետական
Հիմնադրման տարի 1993

Բանկային ծառայություններ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգությանապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
– Ի՞նչ է պատահել:
– Ի՞նչ վտանգ կա:
– Քանի՞ տուժած կա:
– Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:
Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

– Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
– Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
– Ինչ է պատահել:
– Զանգահարողի անունը, ազգանունը:
– Տուժածների քանակը:
– Տուժածների վիճակը:
– Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

– հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
– ոստիկանություն 1-02.
– շտապօգնություն 1-03.
– գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Մկրտիչ Խրիմյան

Խրիմյան Հայրիկը հայ պատմության կարևորագույն դեմքերից է, ով այնքան գործեր կատարեց հայերի,Հայաստանի համար։ Նրանից, նրա անցած ուղղուց շատ բան կարելի է սովորել, դասեր քաղել։ Մարդ, ով լինելով հոգևորական դասի ներկայացուցիչ, բոլոր ոլորտների զարգացման գործում ներդրում ունեցավ։ Պարզապես դիտեք, ուսումնասիրեք․ իր խոսքերն ու գործունեությունը այսօր էլ չեն կորցրել իրենց կարևոր նշանակությունը։ Առաջարկում եմ սկսել այս նամակն ընթերցելուց։ Մտածեք յուրաքանչյուր տողի մասին։

Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում:Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չեք փնտրում օտար տերերի և ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների և ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել:Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը:

Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք` կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի:Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը` կարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ` ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի:Երբ 1876 թ. օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառաված և ամուլ մայրը երկնելով` հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրություն կծներ: Բայց մեր հույսերը չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը:Եվ վերջում կուզենամ պատգամել` ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի: