Անձի սոցիալականացումը նրա ներգրավումն է հասարակության մեջ, այդ թվում հասարակության մեջ որոշակի տեղի և դիրքի զբաղեցումը և հասարակակակն փորձի յուրացումն ու փոխանցումը: Հասարակության մեջ ներգրավվելու գործընթացում առանձնացվում են հետևյալ փուլերը.
Առաջնային սոցիալականացում, երբ երեխան յուրացնում է սոցիալական փորձը առանց քննադատության, հարմարվում է: Այս փուլը ներառում է ծնված օրվանից մինչև դեռահասության շրջանը:
Անհատականացման փուլ – այս փուլում ի հայտ է գալիս բոլորից առանձնանալու և տարբերվելու ցանկություն: Նկատվում է հասարակական և վարքային նորմերի նկատամբ քննադատական վերաբերմունք: Ներառում է դեռահասության և պատանեկության շրջանը:
Միավորման փուլ— առաջ է գալիս հասարակության մեջ սեփական տեղը գտնելու և նրա մեջ ներգրավվելու ցանկություն:
Աշխատանքային փուլ – ներառում է մարդու հասունության ողջ շրջանը, նրա աշխատանքային գործունեությունը, երբ մարդը ոչ միայն յուրացնում է սոցիալական փորձը, այլև վերարտադրում է այն իր գործունեության միջոցով` ակտիվ ներգործելով շրջապատող միջավայրի վրա:
Հետաշխատանքային փուլ – դիտարկվում է որպես հասուն տարիք, որին հասած մարդն էական ներդրում է ունեցել սոցիալական փորձի վերարտադրության և այն ապագա սերունդներին փոխանցելու հարցում: