Սոցիալական խումբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որի անդամ-ները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային) նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու համար:
Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով` խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն` փոխադարձ կապեր: Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի կողմից` ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից` հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում: Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը` այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը: Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.
- ընդհանուր նպատակներ,
- ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,
- ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,
- յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում:
Թիրախային խմբերը և շահառուները
Ծրագրի ուղիղ շահառուներն են համարվում Մեծամոր (Արմավիրի մարզ), Իջևան և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) բնակվող 7-18 տարեկան խոցելի համարվող ընտանիքների երեխաները:Յուրաքանչյուր համայքից առնվազն 50 շահառու երեխաներ աղքատ, սոցիալապես անապահով և մարգինալացված ընտանիքներից կներառվեն ծրագրում:
Ծրագիրը հատուկ շեշտադրում է դնում այն ընտանիքների վրա, որոնք կարող են ենթարկվել խտրական վերաբերմունքի (գենդերային, կրոնական, էթնիկ, ազգային ծագման, հաշմանդամության և այլ պատճառներով) և հատուկ ուշադրություն է դարձնում սակավ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքներին: Ծրագրում ներառված են հետևյալ հիմնական խմբերը՝
- Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ,
- Էթնիկական և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ,
- Հաշմանդամություն ունեցող երեխաներ,
- Միգրանտների, փախստականների կամ տեղահանվածների երեխաներ:
Ծրագրի թիրախ խմբեր են համարվում Մեծամոր, Իջևան, Նոյեմբերյան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները, մշակութային և պետական այն հաստատությունները, որոնք իրենց համայնքներում մշակութային կյանքը զարգացնելու հիմնական գործառույթներ են իրականացնում, ինչպես նաև իրենց համայնքում մշակութային կյանքին մասնակցելու հնրավորություններ են ընձեռում: Ծրագրի թիրախ խումբ են համարվում նաև մոտ 15 այնպիսի կազմակերպություններ, որոնք ցանկանում են բարելավել իրենց ծառայությունների որակը և մատչելիությունը:
Ծրագրի անուղղակի շահառուներ են համարվում թիրախ և հարակից համայնքների այն բնակիչները, ովքեր մասնակցում են համայնքներում կազմակերպվող մշակութային միջոցառումներին: