Առաջադրանքներ
- Գտնել ֆունկցիայի որոշման տիրույթը:
ա) f(x) = √x^2-16 + 2x
D(f) = (−∞; -4] U [4;+∞)
բ) f(x) = √36-x^2 + 3×3
D(f) = [-6;6]
գ) f(x) = √50-2x^2
D(f) = [-5;5]
դ) f(x) = √9+x2
D(f) = R
ե) f(x) = √3-x2 + 1/x-3
D(f) = [-√3;√3]
- Գտնել խորանարդի ծավալի ֆունկցիոնալ կախվածությունը նրա
ա) կողմի երկարությունից
V = a^3
բ) լրիվ մակերևույթի մակերեսից:
V = √Sլրիվ/6 ^3
- Ինչպե՞ս է արտահայտվում կանոնավոր եռանկյանն արտագծված շրջանագծի շառավղի ֆունկցիոնալ կախվածությունը՝
ա) եռանկյան կողմի երկարությունից
Պատ՝. R = a/√3
բ) եռանկյան միջնագծի երկարությունից
Պատ՝. R = 2x/3
- Գտնել շրջանագծին ներգծած քառակուսու մակերեսի ֆունկցիոնալ կախվածությունը շրջանագծի շառավղից:
Պատ՝. S = 2R^2
Տեքստային խնդիրներ
1.Առաջին բրիգադն աշխատանքը կարող է կատարել 20 օրում: Երկրորդ բրիգադն աշխատում է 1,5 անգամ դանդաղ:
1) Երկրորդ բրիգադն առաջին բրիգադից քանի՞ տոկոս շատ ժամանակ է ծախսում այդ աշխատանքը կատարելիս:
Պատ՝. 50 տոկոս
2) Այդ աշխատանքը քանի՞ օրում կարող է կատարել երկրորդ բրիգադը:
Պատ՝. 30 օր
3) Քանի՞ օրում կարող են կատարել աշխատանքը՝ երկու բրիգադը միասին:
Պատ՝. 12 օրում
4) Քանի՞ օրում կավարտվի աշխատանքը, եթե 16 օր աշխատի առաջին բրիգադը, իսկ աշխատանքի մնացած մասը կատարի միայն երկրորդ բրիգադը:
Պատ՝. 22 օրում
2. Դասարանում աշակերտների 40% –ը գերազանցիկ են, ընդ որում տղաների 25% –ն են գերազանցիկ,իսկ աղջիկների 50%-ը:
1) Դասարանի աշակերտների ո՞ր տոկոսն են կազմում տղաները:
Պատ՝. 40%
2) Աղջիկների քանակը տղաների քանակից քանի՞ տոկոսով է ավելի:
Պատ՝. 50%
3) Գերազանցիկ աղջիկների քանակը քանի՞ անգամ է շատ գերազանցիկ տղաների քանակից:
Պատ՝. 3
3. Ավտոբուսը ժամը 9:30-ին դուրս էր եկել A վայրից և նախատեսել էր ժամը 14:30-ին հասներ A-ից 250 կմ հեռավորության վրա գտնվող B վայր:
1) Քանի՞ կմ/ժ արագությամբ պետք է ընթանա ավտոբուսը՝ ժամանակին B վայր հասնելու համար:
Պատ՝. 50 կմ /ժ
2) A վայրից քանի՞ կմ հեռավորության վրա կգտնվի ավտոբուսը ժամը 11:00-ին:
Պատ՝. 75 կմ
3) Շարժումը սկսելուց քանի՞ րոպե հետո ավտոբուսը կգտնվի A-ից 80կմ հեռավորության վրա:
Պատ՝. 1.6ժ = 96 րոպե
4) Եթե ժամը 11:30-ին ավտոբուսը կես ժամ կանգ առներ, այնուհետև քանի՞ կմ/ժ արագությամբ պետք է շարուկակեր ճանապարհը, որպեսզի ժամանակին հասներ B վայրը:
Պատ՝. 60 կմ /ժ