Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Modal verbs: can, may, must 18.05-24.05

Can, could, and be able to

  • We use can to say that something is possible or that somebody has the ability to do something.

e.g. He can speak many foreign languages.

  • The negative is can’t.
  • But can has only two forms can(present) and could (past).
  • Can has no future and present perfect that is why in those cases we use be able to.

e.g. I will be able to meet you tomorrow.

They haven’t been able to sleep recently.

May and Might

  • We use may or might to say that something is a possibility.

It may be true.(present)

It might be true.(past)

It might rain.(future- perhaps it will rain)

  • The negative forms are may not and might not (mightn’t)

Remember

I,you,he….etc   may(might)  not  be (true, at home, in the office)

                                                   not be (doing, working,having)

                                                   not    do, know, have , want

Must and have to 

  • We use must and have to to say that it is necessary to do something.

E/g I must go or I have to go

  • The negative forms are mustn’t and don’t have to(doesn’t have to)
  • The difference between must and have to:

You must do something.

You must meet her.

In both cases the speaker says that it is necessary.

You can’t turn right here, you have to turn left.(because of the traffic system)

I have to get up early tomorrow.My train leaves at 7:30

Exercises

  1. Complete the sentences using can, could, be able to

1.John has traveled a lot. He can speak four languages.

2.I haven’t been able to sleep very well lately.

3. She can drive, but she hasn’t got a car.

4. I ….. see you on Friday, but I …. meet you on Saturday.

5. You look tired. – Yes, I couldn’t sleep last night.

6.I was feeling sick yesterday. I couldn’t eat anything.

7.They didn’t want to come with us, but we can persuade them.

2. Use may or might

1.I was surprised, that Sarah wasn’t at the meeting.- She might not have known  about it.

2. He may be in the office.

3. Ask Ann, she may know.

4.I haven’t decided where I am going for holidays. I might go to England.

5.Take the umbrella. It may rain later.

3.Use must, mustn’t , have to , don’t/doesn’t have to

  1. I promised I would be on time. I mustn’t be late.
  2. I’m not working tomorrow, so I don’t have to get up early.
  3. What do I have to do to get a driving license?
  4. I haven’t phoned Ann for ages, I must phone her tonight.
  5. I don’t want anyone to know. You mustn’t tell anyone.
  6. He mustn’t  wear a suit to work, but he usually does.
  7. We haven’t got much time. We have to hurry.

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների Հայոց պատմության հանձնարարություններ։ Մայիսի 11-15։

<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

  1. XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։
    Պահպանողական ու ազատական։
  2. Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների  հայացքները և ձգտումները։
    Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է: Ազգային արժեքների պահպանմանն ուղված նրանց գործունեությունը հիմք էր տալիս այդ հոսանքի ներկայացուցիչներին անվանելու ազգային պահպանողականներ: Պահպանողականները հանդես էին գալիս ամբողջ ազգի անունից: Այս հոսանքը ներկայացնող գործիչների մեջ կաին բազմաթիվ գիտնականեր, հրապարակախոսներ, գրողներ, բարձրաստիժան հոգևորականներ, թերթերի խմբագրիներ ու թարգմանիչներ:
  3. Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։
    Ս. Պալասանյան, Ա. Երիցյան, գրող Ծերենցը և ուրիշներ:
  4. Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։
    Արևմտահայ գործիչները իրենց քննադատության սլաքն ուղղում էին թուրքական կառավարության դեմ: Հակառակ աշխարհաբարի, որն ուներ երկու ճյուղ՝ արևմտահյերեն և արևելահայերեն, պահպանողականները գրաբարի մեջ էին տեսնում ազգի հոգևոր-լեզվական  միասնության պահպանումը:
  5. Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։
  6. Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։
    Ազտամիտ գործիչների անխնա քննադատության հիմանակն թիրախը եկեղեցին էր: Ազատամիտները պահպանողականներին հարկադրեցին նաև լեզվի հարցում՝ պնդելով , որ պետք է հրաժարվել գրաբարից և անցնել ամբողջ ժողովրդին հասանելի աշխարհաբարին:
  7. Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։
  8. Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։
    Նրանց համար առանձնահատուկ տեղ ուներ ազգի ինքնորոշման, այսինքն իր սեփական կամքով ապագան կերտելու հարցը:
  9. Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։
    Նա գտնում էր որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադ րելու քաղաքական ինքնորոշման պահանջներ: Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը:
  10. Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։
    Նրանք թուրքական իշխանություններից և պոլսահայ վերնախավից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համընհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում:
  11. Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։
    Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական կամակատար հայ մեծհարուստ ամիրայական դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն:
  12. Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։
    Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակ» թերթը դարձավ ոչ միայն հայկական լիբերալիզմի, այև առհասարակ հայ ազգային-հասարակական մտքի յուրահատուկ դարբնոց: Բեռլինի վեհածողովում Հայկական հարցի տապալումից հետո շատ «մշակականներ» իրենց զգուշավոր հայացքները փոխարինեցին ազատագրական պայքարի ազգայնական համարձակ գաղափարներով:

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների Հայոց պատմություն առարկայի, ապրիլի 20-23-ի հանձնարարություններ

<<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

  1. Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։
      Կարին, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա:
  2. Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։
    Էրզրումը կարևոր վարչամիավոր էր, որի կառավարիչը Վալին էր, նա էլ կրում էր սերասկյարի և Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Էրզրումում բնակվում էր ավելի քան 400 000 հայ։
  3. Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։
    Կեսհայ, կեսմահմեդական, այսպես կոչում էին մահմեդականացված հայերին, ովքեր բնակվում էին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում։
  4. Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։
    Ազգային ամենավայրագ ճնշումների, ազգային արժանապատվության հալածանքների, բնաջնջման վտանգի պայմաններում էին ապրում , իսկ թուրքական կառավարությունը հրապարակել էր դաժան մի օրենք, ըստ որի, մահապատժի կենթարկվեին մահմեդականացված բոլոր այն քրիստոնյաները, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։
  5. Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
    Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Այստեղի իշխանական տների՝ Յաղուբյանների, Սուրենյանցների, Նորաշխարհյանների և Շովրոյանների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ հաջողվում էր։
  6.  Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։
    Թուրքիան, Նապոլեոնի ճնշումով, սկսեց այս պատերազմ Ռուսաստանի դեմ։
  7. Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
    Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807թ. հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Ռուսական յոթ հազարանոց զորքը հաղթում է  օսմանյան քսան հազարանոց զորախմբին։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան հազար սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։
  8. Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
    Հայերի ու վրացիների աջակցությամբ, ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը:
  9. Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1826 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։
    Ռուսաստանին է անցնում Բեսարաբիան և Աբխազիան։
  10. Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։
     Պատճառը ռուսների ցանկությունն էր՝ տիրանալու Բոսֆորին ու Դարդանելիին, նաև՝ ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։
  11. Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։
     Ռուսները գրավում են Կարսը։
  12. Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:
     Վանի փաշան ներխուժեց Ալաշկերտի դաշտ՝ ճանապարհին թալանելով ու առևանգելով հայ գյուղացիներին։ Ու թուրքերին հաջողվեց մտնել Բայազետ։ Սակայն բերդի ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Այս մարտերին գործուն մասնակցություն ունեցան բայազետցի հայ կամավորականները։ Անցնելով հակահարձակման՝ ռուսական կայազորը փախուստի է մատնում Վանի փաշայի զորքերին։ Հունիսի 24-ին Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան։ Իսկ հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։
  13. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։
    Ռուսական իշխանության տակ են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը։

Առցանց ուսուցում Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <>առարկայի մայիսի 11-15-ի հանձնարարություններ

<<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>

  • Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։
    1988թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանին որոշում ընդունվեց դիմել Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ քննարկելում ԼՂԻՄ-ը Ադրբեջանական կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու հարցը։ Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ձգտում էին հարցը լուծել օրինական կարգով։ Ի պատասխան այդ քաղաքական դիմումի՝ Ադրբեջանի իշխանությունները բռնություններ սկսեցին մարզի սահմաններից դուրս բնակվող հայերի նկատմամբ։
  • Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։
  • Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։
    Քանի որ Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ծավալում Ղարաբաղի դեմ։
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։
    Անկախացած Լեռնային Ղարաբաղի զինված ջոկատները միաորվելով արցախի պաշտպանական բանակաի մեջ, կարողացան հակահարված տալ ադրբեջանական բանակին, դուրս մղել նրան նախկին ԼՂՀՄ-ի սահմաններից, ազատագրել պատմականորեն Ղարաբաղին պատկանող զգալի տարածքներ և ամրանալ իրենց համար առավել անվտանգ վայրերում:
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։
     Լաչինի ազատագրումը հնարավորություն տվեց ուղիղ ցամաքային կապ հաստատելու Մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ։ Դրա շնորհիվ զգալիորեն կրճատվեց ռազմաճակատի գիծը, մեծացավ ինքնորոշված Արցախի տարածքը պաշտպանելու հնարավորությունը, նրա շուրջը ձևավորվեց ներկայիս անվտանգության գոտին:
  • Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։
  • Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։
    1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումը:
  • Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։
    Զինադադարը պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու երկկողմանի համաձայունությունն է, իսկ հաշտությունը պատերազմող երկրների միջև ռազմական գործողությունների դաթարեցում է։

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <> առարկայի ապրիլի 13-17-ի հանձնարարություններ

<<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>>

1.Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում <<Մարդկանց բնական հավասարություն>>։
Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։
Պոլ Հոլբախը դատապարտում էր պատերազմները համարելով, որ դրանք միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին։
Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը <<Արդարացի պատերազմ>> ասելով։
Նա արդար պատերազմ ասելով նկատի ուներ այն, որ առանց պատերազմի անհնար է խաղաղության ապահովումը։
Ըստ Էմանուիլ Կանտի ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։
Կանտը գտնում էր, որ պատերազմների հիմնական պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտումն է։ Որոշ ժամանակ հետո սակայն այդ հարաբերությունները փոփոխվելով կրկին հանգեցնում են զինված բախումների։ Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել պետություննեերի միջազգային միություն, որում յուրաքանչյուր պետություն իրեն ազատ կզգար և միաժամանակ չէր խանգարի ուրիշների զարգացմանը։
Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ <<պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>>։
Նա ուզում էր ասեր, որ պատերազմը հենց այնպես չի առաջանում այն առաջանում է տարբեր քաղաքականություն ունեցող երկրների կոմից։
Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։
Ագրեսոր պետությունները ձգտում են ընդարձակել իրենց տնտեսական ազդեցության գոտին, օգտագործել պարտված կողմի հարստություններն իրենց շահերի օգտին։
Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ, օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։
Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։
Ըստ ձեզ, ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։

Հասարակագիտություն առարկայի, ապրիլի 6-10-ի հանձնարարություններ

  • Ազատություն և պատասխանատվություն
    ՀոգեբանությունԲոլորիս մի հարց է հուզում։ Ին՞չու — ինչու ինձ չեն հականում, ինչու այսպես եղավ, ինչու է ինձ այսպիսի դժվարույուններ հասնում, ինչու մարդկանց մեջ անհիամն նախանձ կամ չարություն կա, այսպես շատ կարող եմ շարունակել․․․հատկապես այս տարիքում դեռահասների մոտ շատ ինչուներ կան։ Իրենց կարծիքով անլուծելի կամ բարդ խնդիներ։ Բոլորի ներսում էլ կա մի բան, որն իրեն հուզում է։ Սակայն դա ամեն մեկի վրա մի ձև է ազդում։ Մեկի մոտ հպարտությունն է խոսում, մեկի մոտ սիրտը, մյուսի մոտ ուղեղը։ Եվ այդ ամեն նրանց կառավարում է, մեկը ամեն ինչ ծանր է տանում, մյուսը թեթև, մեկն էլ դա առտահայտում  ագրեսիվությամբ։Իրականում ես կարողանում եմ հասկանալ թե ինչ է կատարվում մարդու ներաշղարհում։ ես հասկանում եմ նրանց մտնում իրենց դրույան մեջ, փորձում օգնել։ Բայց ոչ բոլորն են դա հասկանում, և ոչ բոլորն են թույլ տլիս օգնել։Ինձ մոտ էլ են լինում պահեր, երբ ես տխրում եմ ինչ-որ բանից, ամեն ինչ հասկանում եմ, բայց մեկ է ուզում եմ կիսվել մեկի հետ, որպեսզի նա լսի ու հասկանա ինձ։Շատ ժամանակ, լինում են պահեր, որ մարդկանց հույզերն իրենց թուլացնում են, ավելի շատ նեղում, հուսաթափ անում, և նրանք կոպիտ ասած հոգնում են ամեն ինչից։ Բայց պետք է ուժեղ լինել, հաղթահարել ամեն մի տրված դժվարություն և լինել լավատես, ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին։ Հենց այդպես էլ ես եմ անում։ Ճիշտ է պահ է գալիս, որ դրանից էլ ես հոգնում, բայց  անցածդ փորձությունները քեզ թույլ չեն տալիս հանփձնվել, երբեմն էլ հպարտությունը․․․Հոգեբանությունը գիտություն է հոգու և հոգեկան դրսևորումների մասին, թե ինչպես է անհատը զգում, ընկալում շրջակա միջավայրի առարկաներն ու օբյեկտները և արտացոլում դրանք:Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների (զգացողություն, ընկալում, հիշողություն, մտածողություն և այլն), հոգեկան վիճակների (լարվածություն, մոտիվացում, զգացմունքներ և այլն) և հոգեկան հատկությունների (ընդունակություններ, բնավորություն, խառնվածք և այլն) առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Հոգեբանությունը հոգեկան գործընթացը հետազոտում է դիտումների, գիտափորձի, զրույցի, գործունեության արդյունքների վերլուծության, կենսագրական և այլ եղանակներով՝ նյարդային, կենսաֆիզիկական, կենսաքիմիական, հոգեֆիզիոլոգիական և հանրային մակարդակներով:Մարդու հոգեկանի վերաբերյալ առաջին գիտական պատկերացումներին ծանոթ էին Հին աշխարհում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Հունաստանում: Հույն փիլիսոփա Սոկրատեսը (մ. թ. ա. 469–399 թթ.) կարծում էր, որ մարդկային հոգու (գիտակցության) օրենքները կամայական չեն, և հոգեկանի ճանաչման լավագույն միջոցներից է ինքնաճանաչումը: Պլատոնի (մ. թ. ա. 428/427–348/347 թթ.) կարծիքով՝ հոգին միջանկյալ վիճակ է զգայականի և բանականի միջև: Ընդ որում, նա բույսերի և կենդանիների հոգիները համարել է մահկանացու, մարդունը՝ անմահ:Արիստոտելի (մ. թ. ա. 384–322 թթ.) ժամանակներից սկսած՝ ձևավորվել է աշխարհաճանաչման մի ուսմունք՝ անիմիզմը, որը հոգին դիտում է որպես կյանքի հիմնական սկզբունք: Այդ տեսությունը Վերածննդի շրջանում ձևավորվել է որպես համաշխարհային հոգու ուսմունք:XIX դարի վերջից հոգեբանությունը զարգացել է փիլիսոփայությունից անկախ՝ որպես ինքնուրույն գիտություն:1930-ական թվականներին Գուրգեն Էդիլյանը Երևանում ստեղծել է առաջին հոգեբանական լաբորատորիան: Մկրտիչ Մազմանյանն առաջիններից է զբաղվել անգիտակցականի հոգեկան ակտիվության խնդիրներով, 1975 թ-ին Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան) ստեղծել է հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ հետազոտում են հիմնականում տարիքային և մանկավարժական հոգեբանությունը:
  • Ազատություն և պատասխանատվություն
  • Բոլորիս համար ազատությունը այլ է։ Օրինակ ես ինձ ազատ եմ զգում։ Ես ունեմ ազատություն, որը ինձ վստահել են և ես պատասխանատու եմ իմ ազատության համար։ կարող եմ սխալվել, բայց ով ունի իրավունք ինձ քննադատելու մենակ նրա համար, որ դա ինձ ուրախություն  է պարգևել։ ես անում եմ այն ինչ ճիշտ  ինձ համար։ Ես չեմ անում բաներ մենակ նրա համար, որ բոլորի համար ճիշտ լինեմ ։ Չէ որ  այդպես ես չեմ կարող ազատ լինել։Մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում եմ պատասխանատվությունը։ Մենք պատասխանատու ենք մեր ասված խոսքի և արարքների համար։Պատասխանատվությունն ամենակարևորն է։ Մենք բոլորս պատասխանատու ենք այն մարդկանց համար, ում ընտելացրել ենք։ Ոչ բոլորն են կարողանում պատասխանատու լինել այն արարքի կամ ասվածի համար, որոնք արել են։ Հատկապես այն ժամանակ, երբ դա կաող է ազդել իր հեղինակույան վրա, երբ նա զգացել է իր արարքի  լրջություննը, հասկացել  սխալը, բայց նա չի կարող պատասխանատու լինել որովհետև ամաչում է։ 

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

  • Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել — Ժան Բենենն իր աշխատությոան մեջ ցանականւոմ էր բացահայտել ժողովրդի,պետության,նրա քաղաքականության և բնական միջավայրի կապը։
  • Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց — Շառլ Մոնտեսքիոն հանգեց այն եզրակացությանը, որ Հռոմեական կայսրության գլխավոր պատճառներից էին պետության աշխարհագրական դիրքը և սահմանների մեծ ձգվածությունը։
  • Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում — Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ քննարկում էր պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոնների ազդեցությունը։
  • Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված — Նա հանգեց այն եզրակացությանը, որ պետության ճակատագրի վրա ազդող առաջնային գործոնը նրա զբաղեցրած տարածքի մեծությունն է։
  • Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները — Նա հայտնի է <<գեոպոլիտիկա>> և <<Պետութունը որպես կենսաձև>> նշանավոր աշխատությունների հեղինակ։
  • Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում — <<ծովային ուժի հայեցակարգը>> հեղինակը Ալֆրեդ Մեխենն է։ Այս տեսությունով Մեխենը ոչ թե առավելություն էր տալիս մայցամաային դիրքին, այլ ծովային դիրքին։
  • Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը — Նա պնդում էր որ բնակչությունը նույնպես կարևոր գործոն է։
  • Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>> — Այն պետության զարգացումը բաժանում էր թ մասի տարածական և ժամանակային։
  • Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել — <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկույցի հեղինակն է Հելֆորդ Մաքինդերը։ Ըստ նրա համածխարհային պատմությունը պետք է դիտարկել որպես օվկիանոսների և մայրցամաքների տերությունների հակամարտություն։
  • Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա — <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակն է Զիգմունտ Բժեզինսկին։ Դա Ասիայի, Եվրոպաի և Աֆրիկաի հատման հատվածն է։