Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հեռավար-առցանց ուսուցում ապրիլի 13-23

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Աշխարհի բնակչության ռասսայական ...

Դասի հղումը։

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա: 

Կրոնը շարունակում է կարևոր դեր խաղալ մարդկանց անձնական, հոգևոր և
ընտանեկան կյանքում: Զգալի է կրոնի ազդեցությունը էթնոսների ձևավորման, նրանց
մշակույթի ու պետականության զարգացման գործում և միջազգային
հարաբերություններում:
Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա:
Այսպես՝ մահմեդականությունը և հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը և
բազմազավակությունը, կաթոլիկությունը և մահմեդականությունն արգելում են
հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է
բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Կրոնական և էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը
պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում
էթնիկական և կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության
զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն
սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց
դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:

Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին
համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության
ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:

Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են
համաշխարհայինի և ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը,
մահմեդականությունը (իսլամը) և բուդդայականությունը: Քրիստոնեությունն
ամենատարածված կրոնն է: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն
ընդունել են հայե
րը 301 թ.:

 3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները: 

Քրիստոնեությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝
կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն:
Քրիստոնեության առավել տարածված և արագ աճող ուղղությունը կաթոլիկությունն է,
որի դավանորդների թիվն անցնում է 1 մլրդ մարդուց: Կաթոլիկությունն իշխող կրոն է մեծ
թվով եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում,
Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում և այլն: Սակայն ներկայումս կաթոլիկների
թվով առաջատարը Լատինական Ամերիկան է:Կաթոլիկների թվով աշխարհի ամենամեծ
երկիրը Բրազիլիան է: Մեծ թվով կաթոլիկներ են ապրում ԱՄՆ–ում և Կանադայում,
Կենտրոնական Աֆրիկայի երկրներում (Կոնգո, Մոզամբիկ և այլն), ասիական
երկիրներից՝ Ֆիլիպիններում:
Կաթոլիկությունը դարձել է արևմտյան քաղաքակրթության հոգևոր հիմքը: Կաթոլիկ
եկեղեցին գլխավորում է Հռոմի պապը, որի նստավայրը Վատիկանն է:

Քրիստոնեության ուղղություններից հետևորդների թվով և տարածական
ընդգրկվածությամբ երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ):
Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ
Բրիտանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում: Բողոքականների թվով
աշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաև Բրիտանական
կղզիներից վերաբնակեցված այլ երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Նոր
Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արևելյան և
Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս,
Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս և այլն):
Ուղղափառությունը դարձել է արևելյան սլավոնական քաղաքակրթության հոգևոր հիմքը:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ի տարբերություն համաշխարհային կրոնների՝ մյուս կրոններն ունեն սահմանափակ
տարածում և հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ:
Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝
հինդուիզմը, Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը,
Ճապոնիայում՝ սինտոյականությունը:
Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն
այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետևորդ Իսրայելում,
ԱՄՆ–ում և հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում,
Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական
հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝
ֆետիշիզմը տարածված է արևադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի
հնդկացի ների և Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ
ժողովուրդների մոտ:
Աշխարհի բնակչության ընդհանուր թվում զգալի բաժին ունեն (մոտ 20%)
աստվածամերժները (աթեիստները), որոնք հավատացյալ չեն և որևէ կրոնի չեն հետևում:

Հեռավար-առցանց ուսուցում․ ապրիլի 6-10

Աշխարհի բնակչություն

2100 թվականին աշխարհի բնակչությունը ...

Դասի հղումը։

1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի, յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել առանձին երկրների օրինակով։

Մարդկության պատմության մեջ բնակչության թիվը ամենաարագ տեմպերով աճել է 1950-1970 թվականներին։ Այդ ժամանակաշրջանում բնակչության թիվը աճում էր տարեկան 1.7-1.8%-ով։ Բնակչության թվի այսպիսի աննախադեպ աճը ստացավ ժողովրդական պայթուն անվանումը։ Այն հատուկ էր Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի նորանկախ երկրներին, որտեղ բժշկաության ոլորտում ունեցած հաջողությունները նպաստեցին մահացությունների նվազմանը, իսկ ծնելիությունը շարունակում էր մնալ բարձր։

2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես կենսաբանական, այնպես էլ տնտեսական, սոցիալ-մշակութային, ժողովրդագրական և հոգեբանական գործոնները։

3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի:

Վերարտադրության առաջին տիպի երկրներ

Կանադա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Լյուքեմբուրգ, Նորվեգիա, Գերմանիա, Բելառուս, Ավստրալիա։

Վերարտադրության երկրորդ տիպի երկրներ

Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Մեքսիկա, Արգենտինա, Չինաստան, Ղազախստան, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բոլիվիա։

World_map_blank.png

Մարզական առաջադրանք

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։ Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա 180 թվականով։Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները:

Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում: Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։

Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում: 1904 թվականին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թվականին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ: Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թվականից։ 1930 թվականից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թվականից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թվականից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թվականից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։

Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում:Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում: Դրանք էին՝ «Բալթա–Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ» և այլն։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներ: Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում: 1920 թվականին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թվականին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թվականից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թվականներ՝ Դինամո, 1963 թվականից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցելու համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թվականից սկսած՝ անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1992թ․։

Հեռավար-առցանց ուսուցում Մարտի 30-ապրիլի 3

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավqելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

1. «Բնության և հասարակության կայուն զարգացման հիմնական դրույթները»,
2. «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունում նույնպես գործում է բնապահպանական ազգային օրենսդրական համակարգը:


Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:

Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով:  Աշխարհագրական թաղանթում կենսոլորտը տարածվում է քարոլորտի վերին շերտում (մինչև 4-5 կմ), մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմ) և ջրոլորտում ամբողջությամբ:

Կենդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել երկրագնդի վրա: Դրանք առաջացել են միլիարդավոր տարիների ընթացքում, աստիճանական զարգացման ճանապարհով: Սկզբում առաջացել են պարզագույն օրգանիզմները՝ մանրէները, ապա ստորակարգ բույսերը՝ բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝ բարջրակարգ բույսերը, ապա կենդանիներ: Կենսոլորտի առաջացման և զարգացման հարցերը գիտության մեջ դեռևս լիովին չբացահայտված հարցերից է: Գոյություն ունեն մի կյանքի առաջացման վերաբերյալ մի շարք ենթադրություններ՝ վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ կյանքը ծագել է օվկիանոսում՝ աբիոտիկ տարրերի սինթեզի գործընթացում:

Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակ բույսերով ու կենդանիներով: Գիտնականները պարզել են, որ Երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ: Ընդ որում՝ ցամաքում է գտնվում բույսերի ու կենդանիների 92-93 %-ը: Ցամաքում բույսերը կազմում են կենսազանգվածի 99%-ը, իսկ Համաշխարհային օվկիանոսում գերակշռում է կենդանիների կենսազանգվածը:

Միմյանց և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ ու պահպանել իրենց գոյությունը: Օրինակ՝ բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ են ջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս և ջերմություն: Կենդանիներն սնվում եմ բույսերով(բուսակերներ) կամ միմյանցով (գիշատիչներ): Բույսերի ու կենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրը, և կյանքի հետագա զարգացման համար պայմաններ չէին լինի, եթե չլինեին մանրէները: Նրանք այդ մնացորդները քայքայում են, վերամշակում և նորից պիտանելի դարձնում բույսերի օգտագործման համար:

Կենդանի օրգանիզմների ներգործությունը աշխարհագրական թաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:

Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում: Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական հատկանիշները:

Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:


Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:


Միջավայրի աղտոտումը․Աշխարհում կան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ: Սակայն ցավոք, նրանցից շատերում տեղադրված չեն մաքրող սարքեր: Սա հանգեցնում է այն բանի, որ վնասակար նյութերը մթնոլորտ են մտնում, իսկ թափոնները արտանետվում են գետեր: Այդ պատճառով մահանում են բույսեր, կենդանիներ, թռչուններ և ձկներ:

Անտառահատումը․Մեր ժամանակներում փայտի կարիքը մարդու մոտ ավելացել է։ Հասարակությունը ունի փայտանյութերի, թղթի, կահույքի և շինանյութերի կարիք: Մարդիկ չեն զգում, որ ծառերը անխնա կտրում են։

Հազվադեպ հանդիպող կենդանիների վերացումը․Մարդու քմահաճույքների շնորհիվ հազվագյուտ կենդանիների շատ տեսակներ են անհետանում։ Լավ փողը  է վճարում արժեքավոր մորթի և կաշվի համար:

Զատկական ընտանեկան ծես

Հեռավար առցանց ուսուցում մարտի30-ապրիլի3

The Final Speech from The Great Dictator

  • լսել խոսքը(ճառը) յութուբյան տեսանյութից
  • կարդալ, թարգմանել, քննարկել
  • սովորել նոր բառերը
  • ընտրել հատված և ձայնագրել
  • Առանձնացնել այն նախադասությունները, որտեղ կան բառերի և հանգերի կրկնություններ (repetition and rhythm),օրինակ՝ “Machine men with machine minds and machine hearts!”

millions throughout the world — millions of despairing men, women, and little children

machine men with machine minds and machine hearts

You are not machines! You are not cattle! You are men!

let us use that power — let us all unite

  • առանձնացնել այն նախադասությունները,որտեղ Չապլինը իր խոսքով հույս է արթնացնում մարդկանց մեջ։(hope)

We want to live by each other’s happiness — not by each other’s misery.

You, the people have the power — the power to create machines. The power to create happiness! You, the people, have the power to make this life free and beautiful, to make this life a wonderful adventure.

Let us fight for a new world — a decent world that will give men a chance to work — that will give youth a future and old age a security.

  • առանձնացնել այն նախադասությունները, որ հույզեր են առաջացնում:(emotions)

Don’t give yourselves to these unnatural men — machine men with machine minds and machine hearts! You are not machines! You are not cattle! You are men!

Vocabulary

gentile-  somebody not  wanting power or money

misery — extreme sadness

Greed- selfishly wanting power or money

Poisonedլ -to give sb or sth a substance that causes death

barricaded- to close something in to a place with an obstruction, so as to restrict

abundance – a large quantity of sth

cynical-only thinking about your own interests

despairing- having no hope

bitterness-  angry and hurt because of a bad experience

dictators– a ruler of a country that has total power & usually got that power through force or violence

liberty– freedom

perish -to die suddenly and possibly violently

brutes – a savage person or animal

despise – to hate very strongly

enslave- to make sb your slave

regiment -to organize in a strict way

drill – to train soldiers by lots of repetition

cattle -cows

cannon fodder – soldiers that are used in war to be sent to their death

intolerance -not accepting other people’s beliefs or behaviour that are different from your own

decent – kind, honest, respectable, nice, good

reason -sth that is right, practical or possible

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ

5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

Պետրոս առաքյալ ՝Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից մեկը։ Ըստ Ավետարանի, ծնվել է Պաղեստինի Բեթսայիդա քաղաքում։ Ապրել է նաև Կափառնայումում, որտեղ հավանաբար ամուսնացել է։ Հիշյալ 2 քաղաքներն էլ գտնվում էին Տիբերական լճի ափին, ինչն էլ հիմնավորում է Պետրոսի՝ ձկնորս լինելու հանգամանքը։ Առաքյալների շարքում ամենից շատ տեղեկությունները հենց Պետրոսի մասին են. նա գործող դեմք է թե Ավետարանում և թե Գործք առաքելոցում։

6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։

1. Ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար։
2․ Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: 
3․ Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
4․ Մի սպանիր։
5․ Մի շնանար։
6․ Մի գողանար։
7․ Պատվիր քո հորն ու մորը։
8․ Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր։
9․Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր:
10․Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկայ

Խորխե Բուկայ՝ արգենտինացի հոգեբան, հոգեբանական գրքերի հեղինակ։ Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ, հոգեբան, դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։ 1973 թվականին Բուկայը ավարտել է Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 30 տարի աշխատել է հոգեբան և հոգեվերլուծաբան։

Այսօր բժիշկ Բուկայը ապրում է Մեքսիկայում, իրեն համարում է «պրոֆեսիոնալ ոգևորող», չնայած թերապևտիկ գործունեությամբ այլևս չի զբաղվում: Նա իրեն նվիրել է գրքեր գրելուն, որոնք նա անվանում է բժշկական գործիքներ և բժշկության դասերի կոնֆերանսներ։ Բացի դրանից, հրապարակում է Իսպանիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում հանրահայտ Մենտե Սանա (Առողջ հոգի) ամսագիրը։Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ 2006 թվականին նրա «Պատգամավոր» գիրքը ստացավ Տորրեվեխի քաղաքի մրցանակ՝ որպես լավագույն իսպաներեն վեպ։ Խորխե Բուկայի ստեղծագործությունները աչքի են ընկնում գրավիչ սյուժեով, հումորով և իմաստությամբ։ Դրանք ուղղակի հասարակ գրքեր չեն, դրանք իսկական վեպեր են, որոնց հիմքում հյուսված են պատմություններ, հեքիաթներ, առակներ։ Բուկայի գրքերը լավատեսություն են ներշնչում և օգնում են ապրել, սիրել և հասկանալ ինքդ քեզ։ Այնպիսի թեմա չկա, որ Բուկայի գրքերում չհանդիպի՝ դեպրեսսիա, նյութական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ, սիրո բացակայություն, ընտանիքից կախվածություն…

Օսկար Ֆինգալ Օ’Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ

Օսկար Ֆինգալ Օ’Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ՝ ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» և այլն։  Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։ 1879 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։  1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքներում, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» (1882) հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895-1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» (1898) պոեմում և հետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։

Հեռավար-առցանց ուսուցում

1.Գտեք ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերը .

Ամենամեծ երկինշ թիվը՝ 99

Ամենափոքր եռանիշ թիվը՝100

ա)Գտեք նրանց հակադիրների գումարը: 
-99+(-100)=-199

բ)Գրեք այդ երկու թվերի միջև ընկած որևէ a թիվ :
99.5

գ)Հաշվեք |a|-ն :
99.5

2.Գտեք 151/27-ից փոքր ամենամեծ ամբողջ թիվը:
  5

3.Գտեք 22 թվի երկնիշ բազմապատիկները:
  22, 44, 66, 88:

4.Գտեք նվազելին,եթե նվազելիի,հանելիի և տարբերության գումարը հավասար է 48-ի:

24-8=16

24+8+16=48

Նվազելին24

Հանելին8

Տարբերություն16

5.   1,35 և 1,4 թվերի միջև գտեք 18 հայտարարով կոտորակ:

25/18=1,389
1,35<1,389<1,4