1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը.
Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած, լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:
Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ, փոքր մի բան ուռճացնել , խելացի, դանդաղ, հիվանդանալ:
ոտ ու ձեռից ընկնել- ծերանալ
ուղտի ականջում քնած- դինջ
լուն ուղտ դարձնել- փոքր մի բան ուռճացնել
կրիայի քայլերով- դանդաղ
անկողին ընկնել- հիվանդանալ
գլուխ գլխի տալ- միասին մտածել
խելքի ծով- խելացի
2.Գտի′ր հոմանիշները.
Շիշ, սայր, շիրիմաքար, շեմք, նյարդ, շիվ, շեղբ, ջիղ, սրվակ, տապան, ոստ,սեմ
շիշ-սրվակ,սայր-շեղբ,շիրմաքար-տապան,շեմք-սեմ,նյարդ-ջիղ,շիվ-ոստ
3. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.
Խնամի, ներկեր, աղաց, ավելի:
Այսօր մեր խնամին եկել եր մեր տուն։
Եթե նա խնամի երեխային, երեխան կառողջանա։
Ներկերը խանութում շատ թանկ էին։
Եթե նա ներկեր ցանկապատը, նրան կպարգևատրեին։
Մայրիկս մի նոր աղաց էր գնել։
Նա աղաց սուրճը։
Ավելի պոչը կոտրվեց։
4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.
Դառը համ ունեցող, ալիքներով ծփացող, ինքն իրեն մոռացած, մտքերի մեջ մոլորված, ոսկուց ձուլված, կյանքը սիրող։
Դառը համ ունեցող-դառնահամ
ալիքներով ծփացող-ալեծուփ
ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց
մտքերի մեջ մոլորված-մտամոլոր
ոսկուց ձուլված-ոսկեձույլ
կյանքը սիրող-կենսասեր