Սևանա լճի տեսարժան վայրերը

Սևանա լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից մեկն է։ Այստեղ գտնվում են կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։ Վանի թագավորության շրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) այստեղ կառուցվել են ամրություններ ու բնակավայրեր։

Հայրավանք

  • Սևանավանք։ Մեծ Հայքի թագավորությունում Քրիստոնեության ընդունման առաջին իսկ դարում Սևանա կղզում կառուցվում է առաջին քրիստոնեական կառույցը՝ Սևանավանքը։ Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին, իսկ 874 թվականին երկու եկեղեցիները կառուցել է Վասակ ԳաբուռՍյունու կինը՝ իշխանուհի Մարիամ Բագրատունին, ով հայոց թագավոր Աշոտ Ա Մեծի (885-890) ու Կատրանիդե թագուհու դուստրն էր։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ Եկեղեցին կանգուն է մինչ այժմ. վերանորոգվել է 1956-57 թվականներին։
  • Հայրավանք։ Գավառ քաղաքից ոչ հեռու գտնվող Հայրավանք գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին նույնպես կառուցվել է 4-րդ դարում՝ բազալտից ու սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին։ Հայրավանքի պարսպապատ բակում կան տապանաքարեր ու խաչքարեր, որոնք թվագրվում են 16-րդ դարին։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ Խորհրդային իշխանության տարիներին, ինչպես և մյուս եկեղեցիները, մատնվել է անուշադրության։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Կոթավանք

  • Կոթավանք։ Մարտունի քաղաքին մոտ գտնվող Ներքին Գետաշեն գյուղում գտնվող Կոթավանքը կառուցել է Սյունիքի իշխան Վասակ Գաբուռի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան Բ-ն, 851–901 թվականներին։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ՝ մեծադիր, մշակված քարերով։ Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ։ Եկեղեցու հարավարևելյան ավանդատան մուտքում, բարավորի փոխարեն, ներսից դրված է 9-րդ դարի առաջին կեսի մի խաչքար, որը նվիրված է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հիշատակին։ Վերանորոգվել է 2010-ականների սկզբին։
  • Մաքենյաց վանք։ Վարդենիս քաղաքից ոչ հեռու՝ Մաքենիս գյուղի եզրին գտնվող Մաքենյաց վանքը հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից։ Այստեղ Սողոմոն Մաքենացին 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք)։ 8-9-րդ դարերում Մաքենյանց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս ՍյունեցինՎահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա ԳառնեցինՄաշտոց Ա Եղվարդեցին։ 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից կառուցել է սուրբ Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։ 1170 թվականին Ներսես Շնորհալին այստեղից վերցրել է եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։
  • Վանեվանի վանք։ Հիմնադրվել է վաղ միջնադարում՝ ժամանակակից Արծվանիստ գյուղին կից։ Համալիրի գլխավոր՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցվել է 903 թվականին հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ 914 թվականին այստեղ է թաղվել իրենց եղբայրը՝ հայոց թագավոր Սմբատ ԱԲագրատունին։ Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին, 1871-80 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s